Լրահոս
Օրվա լրահոսը

Միջպետական  ճանապարհն ադրբեջանական գնդակոծություններից պաշտպանելու համար ոչինչ նախատեսված չէ

Նոյեմբեր 22,2017 15:11

Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի մի  հատված ձգվում է սահմանագոտով, ադրբեջանական հենակետերի դեմ-դիմաց: Ճանապարհը նախկինում  բազմիցս գնդակոծվել է  ադրբեջանական զինուժի կողմից:  Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին գրավոր հետեւյալ հարցումն ենք ուղարկել՝  նախատեսվո՞ւմ է   միջպետական ավտոճանապարհի սահմանամերձ, Ոսկեպար-Բաղանիս հատվածում արագ աճող բարդիներ տնկել, քարե պատ կառուցել, կամ հողաթմբեր սարքել, որպեսզի մեքենաների երթեւեկն  ադրբեջանական հենակետերի գնդակոծություններից պաշտպանված լինի: Ստացվել է  Տավուշի մարզպետարանի  աշխատակազմի ղեկավար Արման Գեւորգյանի պատասխանը, ուր ասված է. «Բաղանիս-Ոսկեպար ճանապարհի վտանգավոր տեղամասերը ուսումնասիրվել են ՀՀ Պաշտպանության նախարարության, ՀՀ տրանսպորտի, կապի  եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության եւ համապատասխան նախագծային կազմակերպության կողմից: 2017թ. պետական բյուջեի միջոցներով կամ այլ ծրագրերով Մ16-Բաղանիս-Մ16 միջպետական նշանակության Ոսկեպար –Բաղանիս հատվածում անվտանգության ապահովման միջոցառումների (հենապատի, գաբիոնի, վտանգավոր հատվածների քողարկման տարրերի տեղադրում, այլընտրանքային ճանապարհահատվածների կառուցում) իրականացում մարզպետարանի ունեցած տեղեկատվությամբ նախատեսված չէ»:

Նախկինում հայտնել ենք, որ ադրբեջանցիները Ղազախի շրջանի  սահմանամերձ Մազամ գյուղի մուտքին,  Մազամ եւ Ղուշչի –Այրում գյուղեր տանող ճանապարհին  քարե երկար  պատ են կառուցել:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930