Լրահոս
Օրվա լրահոսը

Չի լինի կոռուպցիա, բոլորը կծառայեն, կլինի կրթության անընդհատություն. ինչ առաջարկ արեցին ուսանողները ՊՆ-ին

Նոյեմբեր 22,2017 15:43

Այսօր ԱԺ պատգամավորները, ՊՆ եւ ԿԳՆ ներկայացուցիչները հանդիպում են կազմակերպել  «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամների հետ:

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները հանդիպմանը ներկայացրին 2 հիմնական առաջարկ եւ որոշ սկզբունքներ: Այն է՝ կրթության անընդհատությունը, այն, որ բոլորը պետք է ծառայեն եւ սոցիալական արդարության սկզբունքը: Ինչ վերաբերում է առաջարկներին, դրանք հետեւյալն են. ակադեմիական տարկետման իրավունքի այնպիսի ձեւակերպում կա օրենքում, որով գիտական ներուժ ունեցող գիտության, կրթության բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին տարկետում կարող է տրվել նաեւ կառավարության որոշմամբ: Ըստ առաջարկի, պետք է մշակվի տարկետման տրամադրման այնպիսի ճկուն համակարգ, որը պետք է ապահովի գիտակրթական կյանքի պատշաճ զարգացումը, որակյալ կադրերով ապահովման հարցը լուծի, մյուս կողմից կրթությունից կբացառի զինծառայությունից խուսափելու բոլոր սողանցքները:

Տարկետման տրամադրման այսպիսի ճկուն եւ արդարացի համակարգի  մշակման ճանապարհին առանձնակի կարեւորություն պետք է տալ երկու նախաձեռնության. «Բաց նամակում ձեւակերպված է, որ անդառնալի կորուստներից զերծ մնալու նպատակով առաջ է քաշվում ԿԳՆ-ի կողմից ամենամյա հիմնավոր հետազոտության անցկացման եւ բակալավրի, մագիստրոսի, ասպիրանտի սահմանափակ տեղերի հաստատման գաղափարը»: Այս նամակի տակ ստորագրել է ավելի քան 300 գիտաշխատող: Կառավարության կողմից ստեղծված հանձնաժողովը քննում է գիտակրթական հաստատություններից ստացված տվյալները, հայտ-հիմնավորումները եւ այդ անձանց անհատական տվյալների հիման վրա տալիս դրական կամ բացասական եզրակացություն:

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությունը գտնում է, որ ՀՀ կառավարության սահմանած կարգով պետք է մշակել տարկետման իրավունքի տրամադրման այնպիսի ճկուն քաղաքականություն, որը հնարավորություն կտա ապահովել գիտակրթական համակարգի կայուն զարգացումը, սահմանափակ թվով երիտասարդների ուսումնառության անընդհատությունը, միաժամանակ բոլոր կոռուպցիոն երեւույթները կչեզոքացնի: Նրանք առաջարկում են, որ կառավարության հանձնաժողովի քննարկմանը ներկայացված առանձին ուսանողների ցուցակը, որը ներկայացվում է տարկետում տալ-չտալու համար, հրապարակվի առնվազն մեկ ամիս առաջ: Առաջարկվում է նաեւ, որ ասպիրանտուրա ընդունված եւ թեկնածուական ատենախոսություն պաշտպանած երիտասարդին բանակից ազատվելու կարգը հստակեցնելու համար նրա հետ կնքվելիք առանձին պայմանագրով ամրագիր կնքվի, որ այդ երիտասարդը պետք է առվազն 5 տարի աշխատի այն գիտակրթական հաստատությունում, որը իրեն երաշխավորել է՝ տարկետում ստանալու համար: Սա նաեւ երիտասարդ կադրերով կապահովի գիտական հաստատությունները:

Դավիթ Պետրոսյանն ասաց, որ իրենք առաջարկում են, որ 4 տարվա բակալավրիատի ընթացքում 1,5 տարվա ծառայությունը բաշխվի այդ 4 տարվա մեջ, ոչ թե բուհը տանենք բանակ, այլ բանակը բերեք բուհ: Ուսանողի կրթության անընդհատությունը չի խախտվի: Երբ սովորող ուսանողը նաեւ բանակի հետ կապը պահի, սա կնպաստի, որ ուսանողն իր գիտական աշխատություններում փորձի բանակի խնդիրների հարցերով նաեւ զբաղվել: Դավիթ Պետրոսյանն ասաց, որ մինչ այժմ բանակի մասին ոչ ոք գիտական աշխատանք չի գրել, սա խոսում է  այն մասին, որ չկա բանակ-հասարակություն կապը: Այս առաջարկն ընդունելու դեպքում կպահպանվի երկու կարեւոր սկզբունք՝ բոլորը կծառայեն եւ չի խախտվի կրթության անընդհատությունը, չեն լինի արտոնյալներ, կշահի եւ գիտությունը եւ պաշտպանության ոլորտը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930