Լրահոս
Օրվա լրահոսը

Արտուշ Գաբրիելյանի գիտությա՞մբ են «Սասնա ծռերի» հանդեպ բռնություններ գործադրվել

Նոյեմբեր 22,2017 15:59

2016թ. ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Մխիթար Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Արեգ Կյուրեղյանի, Սմբատ Բարսեղյանի, Սեդրակ Նազարյանի եւ Էդվարդ Գրիգորյանի գործով այսօրվա դատական նիստում ամբաստանյալների պաշտպաներից փաստաբան Հայկ Ալումյանը միջնորդեց, որպեսզի այս նիստերի դահլիճում այլեւս նիստեր չանցկացվեն, քանի որ այդտեղ հանցագործություն է տեղի ունեցել: Խոսքը հունիսին կատարվածի մասին է, երբ, պաշտպանների պնդմամբ, նիստերի դահլիճից դուրս ոստիկանները բռնություն են գործադրել «Սասնա ծռերից» երեքի հանդեպ. հարուցվել է քրեական գործ, որի շրջանակում ամբաստանյալներից Արայիկ Խանդոյանը տուժող է ճանաչվել:

Հայկ Ալումյանը համոզմունք հայտնեց, որ դեպքը տեղի է ունեցել դատավոր Արտուշ Գաբրիելյանի (այն ժամանակ նա էր նախագահող դատավորը) գիտությամբ. «Մենք դեռ տվյալներ չունենք, որ նա ինքն է հրաման տվել: Բռնություն կիրառած անձանցից ոստիկան փոխգնդապետ Ղազարյանն էլ ամեն անգամ գալիս է  դատարան»: Դատավոր Մեսրոպ Մակյանը նշեց, որ տեղյակ չէ կատարվածի մասին. «Պետք է հարգել անմեղության կանխավարկածը եւ անուններ չշոշափել: Եթե նախաքննական մարմիը պարզի, որ բռնություններ են եղել, մեղադրանքներ կառաջադրվեն: Դատավորը լիազորված չէ հրահանգելու, որ որեւէ ոստիկան չպետք է ուղեկցի ամբաստանյալներին: Իսկ եթե պարզվի, որ այստեղ բռնություններ են եղել, դա չի կարող պատճառ լինել, որպեսզի այստեղ նիստեր չլինեն»: Այս հիմքով դատավորը նշյալ միջնորդությունը մերժեց:

Հայկ Ալումյանն էլ նկատեց. «Հնարավոր չէ՝ Արտուշ Գաբրիելյանը տեղյակ չլիներ, որովհետեւ համապատասխան ձայներ են լսվել»: Պաշտպանին զարմացրեց նաեւ այն փաստը, որ դատավորը դեպքից տեղյակ չէր:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930