Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանին պատերազմի համար տեղեկանք է պետք ԵՄ-ից». Ստեփան Սաֆարյան

Նոյեմբեր 22,2017 16:08

«Հայաստան-ԵՄ համաձայնագրում հստակ խոսվում է ղարաբաղյան համակարտության լուծման տարբերակի մասին, որ այն լինելու է խաղաղ ճանապարհով: Դա շատ կարևոր է Հայաստանի համար, մենք պետք է գնանք և ստորագրենք այդ համաձայնագիրը Բրյուսելում»,- դիտարկմանը՝ ՀՀ-ԵՄ համաձայնագրում  դեռ անորոշ է ղարաբաղյան հակամարտության հետ կապված հարցը, «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը հայտարարեց Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Ստեփան Գրիգորյանը:

Նա մտահոգություն հայտնեց, որ ՀՀ-ում և երկրից դուրս չեն ուզում այդ համաձայնագրի ստորագրումը և տարբեր ձևերով ցանկանում են խոչընդոտել գործընթացին: Սակայն պարոն Գրիգորյանը շեշտեց` համաձայնագիրն անպայման կստորագրվի:

Թբիլիսիից քաղաքական վերլուծաբան Գելա Վասաձեի կարծիքով՝ ՀՀ-ի համար այսօր այլ իրավիճակ է ստեղծվել. «2012-ին խնդիրը քաղաքական էր, այդ պատճառով էլ Մոսկվան թույլ չտեց Հայաստանին ստորագրել ԵՄ-ի հետ համաձայնագիր: Պարզ է, որ դա ՌԴ-ին ձեռնտու չէր: Այսօր իրավիճակն այլ է. Եվրոպան պատրաստ է համագործակցել այն երկրների հետ, որոնք մտնում են Մոսկվայի քաղաքական  դաշտի մեջ»:

Պարոն Գրիգորյանն արձագանքեց՝ ըստ էության ՌԴ-ի համար միևնույն է  ԵՄ-ի հետ երկրները ստորագրում էին համաձայնագիր, որտեղ խոսվում էր նաև եվրաինտեգրացիայի մասի՞ն, թե՞ առաց դրա, ինչպես այժմ Հայաստանը: Նա փաստեց. «Հիմա էլ Ռուսաստանը երջանիկ չէ, որ Հայաստանը կարող է ԵՄ-ի հետ համաձայնագիր ստորագրել»:

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ Ստեփան Սաֆարյանը, արձագանքելով ադրբեջանական կողմի հավակնություններին և այն փաստին, որ ՀՀ-ԵՄ համաձայնագրում դեռ  ղարբաղյան հակամտության հետ կապված ձևակերպումների մասին հստակեցումներ չկան, ասաց. «Տարաձայնություններն այս հարցում պահպանվում են: ԵՄ-ի հայտնի մոտեցումը կա, որ հակամարտության կարգավորումը կապում են Մինսկի խմբի շրջանակների հետ: Չեմ կարծում՝ գործը հասնի նրան, որ Ադրբեջանը վետո դնի, բայց նույնիսկ այս պայմաններում դեռ հայտնի չէ, թե որը կլինի կոմպրոմիսը»: Անդրադառնալով համաձայնագրի քաղաքական նշանակությանը՝ պարոն Սաֆարյանն ասաց. «Խնդիրն այն է, որ Ադրբեջանին ավելի շատ պատերազմի համար տեղեկանք է պետք: Խնդիրն այն է՝ արդյոք Եվրոպան այդ տեղեկանքը կտա՞ Ադրբեջանին՝ անձամբ Ալիևին: Այս հարցով մտահոգություն ոչ մեկ կազմակերպություն է հայտնել»:

Մոլդովայից քաղաքական վերլուծաբան Դան Մարին նշեց այն պատճառները, որոնք դերակատարություն են ունեցել Մոլդովայում՝ ԵՄ-ի հետ համաձայնագիր ստորագրելուց հետո հասարակական տրամադրությունների անկման հարցում. «Պատճառը կոռուպցիոն սկանդալներն էին և այն, որ այդ միլիարդները ոչ թե այդ գումարները գողացած պաշտոնյաները պետք է վճարեին, այլ քաղաքացիները: Եվ այդ գործոնը վատ առումով տարածվեց ԵՄ-ի հետ հարաբերությունների վրա»: Հարցին՝ արդյոք ԵԱՏՄ մտնելուց սցենարը կարո՞ղ է արդյունավետ լինել Մոլդովայի համար, քաղաքական վերլուծաբանը պատասխանեց. «ԵԱՏՄ-ն հետաքրքիր չէ մեզ համար: Բացի այդ դա այնքան էլ գործուն տնտեսական համայնք չէ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930