Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարոտի կանչով հերոսներիս հետ». համերգ՝ նվիրված արցախյան պատերազմի հերոսներին

Նոյեմբեր 22,2017 16:16

«Դու ինչ ես անում Արցախի համար» շարժման շրջանակներում Նոյեմբերի 24-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա արցախյան պատերազմի զոհերին և նրանց ծնողներին նվիրված «Կարոտի կանչով հերոսներիս հետ» խորագրով համերգ: Այսօր ՀՀ սփյուռքի նախարարությունում կազմակերպված ասուլիսի ժամանակ համերգի մանրամասների մասին պատմեցին ամերիկաբնակ ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում գործող «Կանթեղ» և «Տարոն» աշուղական երգչախմբերի գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գևորգ Չաքմանյանը և Սփյուռքի նախարարության Համահայկական ծրագրերի վարչության մշակութային, սպորտի և երիտասարդական ծրագրերի բաժնի պետ Գրետա Մնացականյանը:

Ողջունելով ներկաներին՝ նախաձեռնության հեղինակ Գևորգ Չաքմանյանը նշեց, որ դեռևս Լոս Անջելեսում է որոշում կայացրել Արցախյան հերոսամարտում և Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված հերոսներին նվիրված համերգ կազմակերպել: «Եղբայրս ևս զոհվել է Արցախյան պատերազմում, և այդ կորուստի ցավը ապրել, զգացել է նաև իմ ընտանիքը: Ես լավ եմ հասկանում, որ դժվար է նման ցավը սփոփել, սակայն այս համերգը լինելու է հերոսների մեծարման և հաղթանակի երեկո, որին ներկա են լինելու նախ և առաջ հերոս հայորդիների ծնողները: Իհարկե, մտավախություն ունեի, որ թերևս նրանք չեն ցանկանա համերգին մասնակցել, սակայն շատ ոգեշնչվեցի, երբ խոսեցի զավակ կորցրած շատ ծնողների հետ և հասկացա, որ նրանք պատրաստ են անպայման ներկա լինել համերգին»,-նշեց արվեստագետը: Նա ընդգծեց, որ համերգին ներկա գտնվելու ցանկություն են հայտնել նաև Հայաստանի հեռավոր մարզերի բնակիչներ:

«Ես հպարտ եմ, որ այս համերգի շնորհիվ կկարողանանք որդեկորույս ծնողներին գոնե երկու ժամով կտրել առօրյա հոգսերից, մտորումներից, և ազգագրական երգի միջոցով ուժ հաղորդել նրանց: Համերգի հանդեպ առաջացած հետաքրքրությունը վկայում է, որ այն պետք է դառնա ավանդական ու ամենամյա բնույթ կրի»,-ընդգծեց Գևորգ Չաքմանյանը:

Սփյուռքի նախարարության Համահայկական ծրագրերի վարչության մշակութային, սպորտի և երիտասարդական ծրագրերի բաժնի պետ Գրետա Մնացականյանը շնորհակալություն հայտնեց Գևորգ Չաքմանյանին նման նախաձեռնության համար և մաղթեց նորանոր հաջողություններ:

Նշենք, որ համերգին Հանրային ռադիոյի Արամ Մերանգուլյանի անվան ժողգործիքների անսամբլի նվագակցությամբ ելույթ կունենան նաև Գևորգ Չաքմանյանի որդին՝ Ասատուր Չաքմանյանը, ժողովրդական երգչուհի Գոհար Հովհաննիսյանը, ասմունքող Արսեն Ղազարյանը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930