Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան. «Չմոռանանք, որ Արարատ լեռան փեշերին ենք»

Նոյեմբեր 22,2017 16:33

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության հետ գործընկերությամբ, Բիզնես Ֆրանսը՝ ֆրանսիական ձեռնարկությունների միջազգային զարգացման և նրանց արտահանումների գործակալությունը, Tastin’France գործողության շրջանակում կազմակերպել էր ֆրանսիական գինիների և ոգելից խմիչքների համտես , որ կայացավ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը` նոյեմբերի 22-ին:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտն ասաց, որ 22 տեսակ գինիներ եւ ոգելից խմիչքներ են ներկայացված համտեսին,  ներկա են Լե Գրան Շե դը Ֆրանսը, Աշիլեն, Արմանյակ Կաստարեդը եւ Դեկոմբը:

Դեսպանի խոսքով, գինու հանդեպ մոտեցումը Ֆրանսիայում ամրագրված է օրենքով, մասնավորապես գյուղատնտեսության վերաբերյալ օրենսգրքում ամրագրված է, որ գինին եւ խաղողից ստացված մթերքները, այն հողերը, որտեղ խաղող է աճեցվում, Ֆրանսիայի կողմից պահպանվող մշակութային, գաստրոնոմիական, պատմական ժառանգության մաս են կազմում: «Ֆրանսիայում առաջատար ճյուղերից մեկն է գինեգործությունը, աշխարհում գինու արտադրության 16 տոկոսը բաժին է հասնում Ֆրանսիային, իսկ Ֆրանսիական գինիների արտահանմանը` 30 տոկոսը: Պատճառներից մեկն այն է, որ այս ոլորտում նպատակ ունենք  ներառել նաեւ Հայաստանը` հաշվի առնելով Հայաստանում ձեւավորված պատմական ավանդույթները: Գինին Հայաստանի մշակութային եւ գաստրոնոմիական ժառանգության անքակտելի մաս է կազմում, չմոռանանք, որ մենք Արարատ լեռան փեշերին ենք, եւ որ առաջին խաղողի այգիներն այստեղից շատ մոտ տարածքում են աճել: Գինին էլ  Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ համագործակցության խորհուրդներից մեկն է»,- հավելեց Ժոնաթան Լաքոտը:

Ապա հավելեց. «Այսօր արդեն  Հայաստանում են fրանսիական գինիների արտադրողներ: Բացի առեւտրային գործընկեր լինելուց, Հայաստանն ավելի ընդգրկուն դերակատարություն ունի ստանձնած… Ընդամենը երկու օր հետո Հայաստանը կստորագրի ԵՄ հետ  պայմանագիրը, որով կդյուրացվեն առեւտրատնտեսական հարաբերությունները Հայաստանի եւ ԵՄ միջեւ: Այս իմաստով համտեսը լավագույն առիթը կլինի, ոչ միայն հայկական շուկայի հեռանկարները ուսումնասիրելու այլեւ հյուսելու նորանոր համագործակցության հեռանկարներ»:

Հավելենք, որ Tastin’France-ը աշխարհում (80 երկիր) Բիզնես Ֆրանսի  կազմակերպած ֆրանսիական գինիների և ոգելից խմիչքների  համտեսների ապրանքանիշ է : Հայաստանում Բիզնես Ֆրանսն առաջին անգամ  է Tastin’France կազմակերպում :

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930