Լրահոս
Օրվա լրահոսը

 «Մենք պետք է ունենանք գիդեր, որոնք կարող են ճիշտ ներկայացնել մեր երկիրը»

Նոյեմբեր 22,2017 16:40

Աշխարհում չկա մի ոլորտ, որ կարողանա զարգանալ առանց գիտության, այդ թվում` տուրիզմը: Գիտական տուրիզմը կավելացնի զբոսաշրջային հոսքերը եւ կնպաստի  երկրի տնտեսական աճին: «Արմենպրես»-ի մամուլի սրահում այսօր այսպիսի կարծիք հայտնեց Հայկական տուրիզմի ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանը: Նրա խոսքով՝ Հայաստանն ունի բոլոր նախադրյալները դառնալու գիտական տուրիզմի առաջատար երկրներից մեկը, քանի որ տարածքը շատ փոքր է եւ ամեն քայլափոխի կարելի է հանդիպել հուշարձանների, այսինքն, ըստ նրա, կարիք չկա քաղաքից քաղաք ժամերով գնալու, որպեսզի տեսնել որեւէ հուշարձան:

Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Բորիս Գասպարյանի խոսքով, գիտական տուրիզմին պետք է պատրաստ լինել: Հայաստանը ունի գիտական տուրիզմի զարգացման համար բոլոր պոտենցյալները. «Այստեղ կան հուշարձաններ, որոնք համաշխարհային խնդիրներ են լուծում: Պեղումները գիտական խնդիրներ են լուծում, հուշարձանները պետք է հարեւանությամբ ունենան փոքրիկ թանգարաններ, ինչպես եվրոպական շատ երկրներում, որպեսզի դառնան տուրիստական կենտրոններ»: Ըստ նրա, Հայաստանում դիտարժանության խնդիր կա, քանի որ պեղված հուշարձանները չեն մաքրվում եւ մատնվում են անուշադրության:
Անդրադառնալով գիտական տուրիզմում առկա խնդիրներին՝ Ռոբերտ Մինասյանը նշեց, որ տուր օպերատորների հետ պետք է առանձին աշխատանք տարվի, քանի որ գիտական տուրիզմով զբաղվելու համար նրանք պետք իմանան որ ոլորտի հետ աշխատել, այլ ոչ թե ուշադրություն դարձնել, թե ինչքան տուրիստ է Հայաստան գալիս:
ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը հավելեց, որ զբոսաշրջիկները այցելում են Հայաստան գիտական նպատակներով՝ ծանոթանալու բացահայտված ուսումնասիրություններին. «Գիտական զբոսաշրջությանը խթանում է, որպեսզի նորանոր բացահայտումներ իրականացվեն, կան նախադրյալներ քարանձավային զբոսաշրջության զարգացման վերաբերյալ»:

Ռոբերտ Մինասյանի կարծիքով, լուրջ խնդիրներ կան գիդերի աշխատանքի հետ կապված. «Մենք պետք է ունենանք գիդեր, որոնք կարող են ճիշտ ներկայացնել մեր երկիրը, կարողանան աշխատել դրսի տուրիստական ընկերության հետ, քանի որ դրսում կան բազմաթիվ մարդիկ, որոնք ցանկություն ունեն ծանոթանալու մեր երկրի հետ»:

Գրետա ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930