Լրահոս
Օրվա լրահոսը

Խվորոստովսկին գնաց երկնային կյանքով ապրելու

Նոյեմբեր 22,2017 17:35

Նոյեմբերի 22-ին 56 տարեկան հասակում Լոնդոնի իր բնակարանում գլխուղեղի քացկեղից մահացավ օպերային մեծանուն երգիչ  Դմիտրի Խվորոստովսկին։ Այդ մասին առաջինը հայտարարեց նրա ընտանիքը երգչի պաշտոնական ֆեյսբուքյան էջում :

Խվորոստովսկին ընկալվում էր իբրեւ Հայաստանի բարեկամ: Այցերից մեկի ժամանակ էլ ասել էր, որ սիրում է Հայաստանը, որի հողն իր համար սուրբ է: Նա երկու անգամ էլ Հայաստան է այցելել «Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի կազմակերպիչների հրավերով:

Թվիթերում, Ֆեյսբուքում բազմաթիվ գրառումներ կան, սոցցանցերի օգատերերը սգում են արտիստի կորուստը, նրա մահը որակում ողբերգություն` երաժշտական աշխարհի համար:

2016 թ. վերջից Դմիտրի Խվորոստովսկին հայտարարել էր, որ առողջության վատթարացման պատճառով չի կարող մասնակցել օպերային ներկայացումների, իսկ վերջին անգամ Քովենտ Գարդենի, Լա Սկալայի, Մետրոպոլիտեն օպերայի եւ լավագույն այլ բեմերի աստղը երգել է ծննադավայր Կրասնոյարսկում:

Aravot.am-ի հետ զրույցում «Երեւանյան հեռանկարներ» փառատոնի գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանը նշեց. «Դմիտրի Խվորոստովսկին երկու անգամ մեր փառատոնի հյուրն է եղել: 2013թ. կազմակերպեցինք նրա մենահամերգը` ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, դիրիժորն էլ Կոնստանտին Օրբելյանն էր: Դա այն հիշարժան երեկոն էր, երբ լուսահոգի Կոնստանտին Օրբելյանն էլ էր ներկա դահլիճում եւ նվագակցեց իրեն: Երկու տարի անց եւս Խվորոստովսկուն Հայաստան հրավիրեցինք «Պատերազմական երգեր» ծրագրով: Մեծ համերգ կայացավ` նվիրված մայիսյան հաղթան ակներին: Հայտնի ծրագիր ուներ Խվորոստովսկին Օրբելյանի հետ միասին: Բոլոր սիրելի երգերը ներառբված էին այդ ծրագրում»:

Տիկին Հովհաննիսյանը մեծ կորուստ որակեց Խվորոստովսկու մահը, նրան բնորոշեց որպես հրաշալի մարդ, որը ջերմ հայ ընկերներ ուներ, մասնավորապես ի դեմս Գեղամ Գրիգորյանի:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները` Դմիտրի Խվորոստովսկու ֆեյսբուքյան պաշտոնական էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930