Լրահոս
Օրվա լրահոսը

Ռայան Բոաթրայթը ներողություն է խնդրել ոչ մարզական պահվածքի համար

Նոյեմբեր 22,2017 19:35

Երեկ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան հայտարարել էր, որ ոչ մարզական պահվածքի համար ազգային հավաքականի անդամ Ռայան Բոաթրայթը հեռացվում է թիմից: Սակայն բասկետբոլիստը զղջացել է դրա համար, ներողություն  եւ հավաքականում խաղալու եւս մեկ շանս ստանալու հնարավորություն է խնդրել, ինչին մարզչական շտաբը եւ ֆեդերացիայի ղեկավարությունը ընդառաջ են գնացել՝ պայմանով, որ նման բան այլեւս չի կրկնվի:

Մեր բասկետբոլիստներն այսօր առավոտյան ժամանել են Տիրանա, որտեղ վաղը կհյուրընկալվեն Ալբանիայի ընտրանուն։ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը հաղորդագրություն է տարածել, որ Ռայան Բոաթրայթը ազգային թիմի կազմում այս գիշեր մեկնել է Տիրանա ու նույնպես պատրաստվում է Եվրոպայի առաջնության ընտրական փուլի մեկնարկային՝ Ալբանիա- Հայաստան հանդիպմանը:

Խաղը կկայանա նոյեմբերի 23-ին, Երևանի ժամանակով 20:30-ին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ ՀԲՖ-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930