Լրահոս
Օրվա լրահոսը

Աղբատեղիի վերածված կիսակառույցների ճակատագիրը դեռ չեն որոշել

Նոյեմբեր 23,2017 16:30

Որպես կանոն, մայրաքաղաքում աղբավայրի են վերածվում սեփականատեր ունեցող, բայց տարիներով անտերության մատնված անավարտ շինարարությամբ հողամասերը: Այդպիսի հատվածներում աղբահանություն գրեթե չի լինում, եւ միայն այն ժամանակ է աղբը հեռացվում, երբ այն անկառավարելի չափերի է հասնում: Այդպիսի մի մասնավոր տարածք ուղիղ մայրաքաղաքի կենտրոնում է` Հանրապետության փողոցում: Այստեղ արդեն տասնյակ տարիներ է՝ ո՛չ կիսավեր շինությունն է ապամոնտաժվում, տարածքը բարեկարգվում, ոչ էլ այն ընդհանուր փողոցից պատնեշով է առանձնացվում, որպեսզի աղբանոց չդառնա: Այս փողոցն ամենաբանուկ հատվածներից է, այստեղ մի քանի հյուրանոցներ ու հյուրատներ կան, որոնց ծառայություններից օգտվող զբոսաշրջիկներն իրենց առաջին տպավորությունը Երեւանից հենց այս փողոցից են ստանում:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ վարչապետ Կարեն Կարապետյանը քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին, Երեւանի քաղաքապետին հանձնարարեց գույքագրել այդպիսի տարածքները, որպեսզի որոշեն դրանց հետագա ճակատագիրը:

«Մասնավոր ընկերություններին պատկանող բազմաթիվ շինություններ կան, տարիներ շարունակ շինարարություն չսկսած հողամասեր, որոնք աղավաղում են բնակավայրերի տեսքը»,- ասել էր վարչապետը:

 

Լուսանկարը` ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆԻ

«Առավոտ»

22.11.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930