Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԵԿ-ը «Հայկական վերածնունդ»  դառնալուց հետո այլևս ԵԺԿ անդամ չէ

Նոյեմբեր 23,2017 12:33

Aravot.am-ի տեղեկություններով՝ ՕԵԿ-ը՝ «Հայկական վերածնունդ» կուսակցության (ՀՎԿ) վերածվելուց հետո այլևս ԵԺԿ անդամ չէ: Արդեն կես տարի է` կուսակցությունը դուրս է մնացել ԵԺԿ-ից, սակայն որևէ պաշտոնական հայտարարություն այդ մասին չի արվել: Մեր տեղեկություններով՝ բացի իրավահաջորդության հարցից, կա նաև անդամավճարի հետ կապված խնդիր:

Aravot.am-ը «Հայկական վերածնունդ» կուսակցության լրատվական-քարոզչական մասի ղեկավար Էդգար Առաքելյանից հետաքրքրվեց՝ ո՞րն է  խնդիրը, իրենց ի՞նչ պաշտոնական պարզաբանում է ուղարկվել: Պարոն Առաքելյանը պատասխանեց. «Անդամավճարների հետ կապված տեղեկություն չունեմ, իսկ ինչ վերաբերում է ՀՎԿ-ին՝ իրականում ՕԵԿ-ն է ԵԺԿ անդամ, ու այս պահի դրութամբ ՀՎԿ-ն դեռևս ԵԺԿ անդամ չէ: ՕԵԿ-ն առանձին կուսակցություն է, ՀՎԿ-ն՝ առանձին: Ու ՀՎԿ ստեղծումը չի նշանակում ավտոմատ անդամակցություն ԵԺԿ-ին: Դա երկար գործընթաց է, տեսնենք՝ ոնց կընթանա»:

Մեր հարցին՝ իսկ այդ գործընթացի մեկնարկը տրվե՞լ է, Էդգար Առաքելյանը պատասխանեց. «Գիտեմ, որ ինչ-որ գործընթացներ կան, բայց կոնկրետ այս պահի դրությամբ հստակ բան ասել չեմ կարող»: Հնարավո՞ր է առաջիկայում ՀՎԿ-ն անդամակցի ԵԺԿ-ին, Էդգար Առաքելյանը ոչ ժխտեց, ոչ հաստատեց:

Մեր հստակեցնող հարցին` իսկ ինչո՞ւ չի բարձրաձայնվել այն մասին,  որ ՀՎԿ-ն այլեւս ԵԺԿ անդամ չէ, պարոն Առաքելյանը պատասխանեց. «Երբ ՕԵԿ-ը և ՀՀ մի շարք կուսակցություններ դարձան ԵԺԿ անդամ, դա երկար գործընթաց էր: Այնպես չէ, որ եթե անգամ հայտ էլ ներկայացնեինք, միանգամից կընդունեին ՀՎԿ-ին ԵԺԿ: Հաշվի առնենք, որ ՀՎԿ-ի նախագահը ՕԵԿ-ի նախագահն է, բայց ՀՎԿ-ն նոր քաղաքական ուժ է»: Հետաքրքրվեցինք՝ իսկ ԵԺԿ-ին դիմում  կամ հայտ ներկայացվե՞լ է այն մասին, որ ՀՎԿ-ն ՕԵԿ իրավահաջորդն է, պարոն Առաքելյանը պատասխանեց. «Գիտեմ, որ շփումներ, հանդիպումներ այդ հարցով եղել են»:

 Տաթև ՀԱՐՈԻԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930