Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Իգիթյան. «Ասում ենք՝ ապրի Պուտինը…» (տեսանյութ)

Նոյեմբեր 23,2017 14:46

Ո՞վ է ստիպել Հայաստանի իշխանություններին գնալ Եվրամիության հետ համագործակցության համաձայնագրի ստորագրմանը. ոչ ոք, իրենք ստորագրել են, մի ամիս առաջ էլ հրապարակել են, որ մենք տեղյակ լինենք: Ֆրիդրիխ Նաումանի հիմնադրամի եւ «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» կազմակերպված քննարկման ժամանակ ասաց Ազգային ժողովի արտաքին հարաբերություների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը: Նա միաժամանակ նկատեց`այդ համաձայնագրում գրված են խաղի կանոնները եւ հիմնական սկզբունքները եւ բնավ էլ պատահական չէ, որ նախաբանը բավական հագեցած է: Կարծում է, որ փաստաթղթում նման նախաբանի առկայությունն արդեն անկարեւոր են դարձնում մնացյալ կետերը:

Հիշեցնենք, համաձայնագրի ստորագրումը նախատեսված է վաղը`Բրյուսելում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթաժողովում: Կստորագրվի՞ այն, թե`ոչ, Հովհաննես Իգիթյանն ասում է`եթե ՌԴ-ի կողմից Սերժ Սարգսյանի վրա ճնշումներ րլինեն`կստորագրվի:

«Համաձայնագրում կոշտ ու կոպիտ պարտավորություններ չկան: Հայաստանը կարող է վաղն այն չստորագրել, եւ դրա համար որեւէ պատիժ չի լինելու: Մենք պարզապես հետ ենք մնալու խոշոր պրոցեսներից, կորցնելու ենք եւս մեկ կարեւոր հնարավորություն»,- ասաց Հովհաննես Իգիթյանը`կարեւորելով այն, որ ՀՀ իշխանությունները նախաստորագրել են մի փաստաթուղթ, որը արժեքային է: Ըստ բանախոսի, համաձայնագրում ընդգրկված ոլորտները փոխկապակցված են. հնարավոր չէ ունենալ առեւտուր՝ չունենալով ազատ շուկայական հարաբերություններ, մարդու իրավունքների պաշտպանություն եւ այսպես:

Նրա կարծիքով` կառավարությունից հնչող 2,5 տոկոս զարգացման մասին թվերը, անգամ որոշ մարդկանց հնչեցրած  4 տոկոսի տնտեսական աճը, Հայաստանին չեն փրկելու: «Մենք ուրախանում ենք, որ Ռուսաստանը թույլ է տալիս, որ մեր քաղաքացիները այնտեղ աշխատեն, այստեղ ընտանիք պահեն, ասում ենք՝ ապրի Պուտինը, որ թույլ է տալիս, որ մեր վարորդական իրավունքով մարդիկ այնտեղ աշխատեն: Բայց աշխարհի երկրներն այդպես չեն հարաբերվում: Տնտեսական հրաշքները լինում են այն ժամանակ, երբ պետությունը հնարավորություն է ունենում արտահանել աշխատանքի ուժի արդյունքը՝ ապրանքը: Մինչեւ վերջին նժդեհական ՀՀԿ-ականը պետք է հասկանան, որ ապրանքի արտահանումն է Հայաստանի ապագան, ոչ թե աշխատուժի արտահանումը»,- ասաց Հովհաննես Իգիթյանը:

Մանրամասները`տեսանյութում:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930