Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորում 26-ամյա երիտասարդը գնացքի տակ է ընկել

Նոյեմբեր 23,2017 15:52

Այսօր առավոտյան Հարավկովկասյան երկաթուղու գնացքի տակ է ընկեր 26-ամյա Լ. Ս.-ն: Հարվածի հետեւանքով երիտասարդը ստացել է մի շարք մարմնական վնասվածքներ: Նրան անմիջապես տեղափոխել են Վանաձորի բժշկական կենտրոն:

Կենտրոնի տնօրեն Վարդան Աբովյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ տղան հիվանդանոց է ընդունվել շոկային վիճակում. «Երիտասարդը հիվանդանոց է ընդունվել ծանր վիճակում,  ձախ ոտքի բաց կոտրվածք, արյունահոսություն, գլխի եւ մեջքի շրջանում առկա են վերքեր: Անհրաժեշտ ամեն ինչ արվել է, վիճակը կայունացել է»:

Երիտասարդի վիճակն այժմ գնահատվում է միջին ծանրության, կայուն, ուղարկվել է ԿՏ հետազոտության: Բժիշկների խոսքով այս պահին տղայի կյանքին վտանգ չի սպառնում:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930