Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւան-Թել Ավիվ չվերթի տոմսը զգալի էժանացել է

Նոյեմբեր 23,2017 15:57

«Ինչպես հասկացաք, մեծ դժվարությամբ, իհարկե քաղաքացիական ավիացիայի, Հայաստանի կառավարության հետ միասին հաջողվեց թույլտվություն ստանալ դեպի Իսրայել թռիչքների համար»,-ասաց «Արմենիա» ավիաընկերության տնօրեն՝ Ռոբերտ Օգանեսյանը, որն ավիաընկերության գրասենյակում ասուլիս էր հրավիրել` ներկայացնելու նորամուծությունները: «Արմենիա» ավիաընկերության տնօրենի՝ հասարակայնության հետ կապերի գծով տեղակալ Գեւորգ Խաչատրյանն ասաց, որ Իսրայելի հետ երկկողմանի թռիչքները շարունակվում են եւ ամանորի նախաշեմին սպասվում նոր անակնկալներ: Ընկերությունը դեկտեմբեր ամսին Երեւան-Թել Ավիվ չվերթի տոմսն առաջարկում է 220 $-ով, նույնը հակառակ ուղղությամբ:

Դեկտեմբեր ամսվա 30-31 օրերին կլինեն հավելյալ չվերթներ դեպի Իսրայել եւ հետադարձ՝ հունվարի 6-7-ին կրկին հավելյալ չվերթներով։ Ռոբերտ Օգանեսյանի խոսքով, այս ամենը զբոսաշրջիկներին հնարավորություն է տալիս ցածր գներով այցելել Հայաստան։
Հիշեցնենք, որ թե’ հայաստանյան եւ թե’ արտասահմանում աշխատող տուրօպերատորները պարբերաբար դժգոհություն են հայտնում, որ դեպի Հայաստան ավիատոմսերը թանկ են եւ որ զբոսաշրջիկները նախապատվությունը տալիս են այն երկրներին, որտեղ հասնելն ավելի էժան է նստում:

Բացի Իսրայելից ընկերությունը առաջարկում է չվերթ դեպի Բեյրույթ, Բաղդադ եւ այլ ուղղություններով: Ունենալով հավատարիմ ուղեւորներ, որոնք ընկերության բացման օրվանից արդեն օգտվել են մոտ 12-13 անգամ, նրանց համար գործում է 10-50% զեղչ։
Հարցին, թե ավիաընկերությունը խնդիրներ ունի՞, Ռոբերտ Օգանեսյանը պատասխանեց, որ շատ մեծ են խնդիրները, ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ ավիաընկերություններում. «Դրանք սխալ կամ ճիշտ, մեծ ու փոքր խնդիրների պատճառով կամ լուծվում են, կամ տվյալ ընկերությունը փակվում է, բնականաբար արդար օրենքով»:

 

Իդելյա ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930