Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժպիտով, խղճահարությամբ եմ վերաբերվում». Իվետա Տոնոյանը՝ 30-40 ֆեյք բացելու լուրերի մասին

Նոյեմբեր 23,2017 16:05

Վերջին շրջանում «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների, նաեւ Գագիկ Ծառուկյանի հետ կապված ԶԼՄ-ներին տարատեսակ տեղեկատվություն են տարածում թե ինչ ունեցվածք ունեն, ինչ խայտառակ վիճակում են հայտնվել եւ այլն: Հրապարակումներ են լինում նաեւ ֆեյսբուքյան առանձին էջում:

Օրինակ, Իվետա Տոնոյանի հետ կապված տեղեկատվություն է տարածվել, որ «նա ստեղծել է 30-40 ֆեյսբուքյան կեղծ օգտատերերի մի խումբ՝ ֆեյքերի բանակ է կազմել եւ դրանցով ֆոն են ստեղծում, թե Ծառուկյանը այնքան հզոր է, այնքան սիրված, այնքան պաշտելի, որ նրա նմանը այս երկրում չկա»:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում Իվետա Տոնոյանն ասաց. «Ես ժպիտով եմ վերաբերվում, այսպես խղճահարությամբ եմ վերաբերվում: Մաղթում եմ, որպեսզի այդ անձանց կյանքում բարին եւ ժպիտը մի քիչ ավելի շատ լինի, որպեսզի նրանք գոնե այդքան չար ու նախանձ չլինեն ու կարողանան տարբերակել: Ես գիտեմ, որ իրենք рассылка են անում, մեյլ են անում եւ նույնիսկ իրենց ֆինանսական միջոցները չեն խնայում ու գովազդ են դնում այդ հրապարակումները, որպեսզի մարդիկ կարողանան տեսնել: Մենք ընդհանրապես չենք արձագանքում»:

Հարցին՝ գիտե՞ք ով է դրա հետեւում կանգնած՝ Իվետա Տոնոյանը պատասխանեց. «Բնականաբար գիտենք, բայց ժպիտով ենք վերաբերվում ու հույս ունենք, որ պարզապես այդ մարդկանց կյանքում մի քիչ ավելի դրական տեղաշարժեր կլինեն»:

Հրապարակումներ կային նաեւ Նաիրա Զոհրաբյանի ունեցվածքի հետ կապված  եւ նա ասել էր, որ նման ապատեղեկատվության համար պատրաստ է նաեւ դիմել դատարան: Մենք հետաքրքրվեցինք, թե Իվետա Տոնոյանն էլ չի՞ պատրաստվում հայց ներկայացնել: Նա պատասխանեց. «Ամեն ինչ իր ժամանակին»;

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930