Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստան համահայկական հիմնադրամի 25-րդ դրամահավաք-միջոցառումն Իրանում

Նոյեմբեր 23,2017 19:40

Նոյեմբերի 22-23-ին Իրանում ՀՀ դեսպանությունում «Բերքառատ Արցախ» խորագրի ներքո տեղի ունեցավ Հայաստան համահայկական հիմնադրամի 25-րդ դրամահավաք միջոցառումը, որից ստացված հասույթը տրամադրվելու է Արցախի տնտեսության զարգացմանը:

Միջոցառման ընթացքում ելույթով հանդես եկավ ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը՝ ներկայացնելով Հիմնադրամի անցած քառորդդարյա ուղին և առաջիկա ծրագրերը: Ելույթներ ունեցան նաև Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսյանը և Իրանում Հիմնադրամի ներկայացուցիչ Արին Քարիմյանը:

Միջոցառմանը ներկա էին իրանահայ ազգային մարմինների ներկայացուցիչներ, անհատ բարերարներ և մեծաթիվ հյուրեր:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930