Լրահոս
Օրվա լրահոսը

Հաղթանակ Շահումյան. «Երկրի այսօրվա մշակույթի մասին չի կարելի խոսել միայն Սարյանով ու դուդուկով»

Նոյեմբեր 24,2017 14:34

Նոյեմբերի 15-ից Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում Մարտիրոս Սարյանի ցուցահանդեսի բացումով պաշտոնապես մեկնարկել են  Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերը։ Ցուցադրության մեջ ընդգրկվել են կտավներ Հայաստանի ազգային պատկերասրահի, Երևանում Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի և Տրետյակովյան պատկերասրահի հավաքածուներից:

Ճանաչված գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանը կարծում է, որ երկրի այսօրվա մշակույթի մասին չի կարելի խոսել միայն Սարյանով:

«Անշուշտ, Սարյանը մեծ արվեստագետ է, բայց  քո երկրի մշակույթը ներկայացնելիս պետք է առաջին հերթին ժամանակակից նկարիչներին ներկայացնես, որպեսզի մարդիկ տրամաբանական զարգացումը տեսնեին, չասեին, թե այսօր մնացել ես այն վիճակում, ինչ ունեիր ժամանակին: Կամ ի՞նչ է նշանակում, որ այսօր վերցնում ու դուդուկով հայկական մշակույթ ես ներկայացնում Ռուսաստանում»,-ասաց գեղանկարիչը:

Հավելենք, որ Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսեր­վա­տորիայի մեծ դահլիճում կայացել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համերգը` դիրիժորներ Սերգեյ Սմբատյանի, Էդուարդ Թոփչյանի և Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ: Մասնակցել են նաեւ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը և մենակատարներ Հասմիկ Թորոսյանը, Սիրանուշ Գասպարյանը, Գևորգ Հակոբյանը և Միհրան Աղաջանյանը:

Հայաստանի մշակույթի օրերը» Ռուսաստանում եզրափակվել են «Հովեր» երգչախմբի և «Վահագն Հայրապետյան ջազ կվինտետի «Կոմիտասը եւ ջազը. ներդաշնության միաձուլում» համերգով։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը` ֆեյսբուքից:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930