Լրահոս
Օրվա լրահոսը

«Սեֆիլյանի գործ». դահլիճը ծիծաղից փռթկաց, երբ ցուցադրվեց իրեղեն ապացույց-տոնածառը (Տեսանյութ)

Նոյեմբեր 24,2017 15:02

Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի նախագահությամբ այսօր «Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով» հերթական դատական նիստում զննվեցին գործում առկա իրեղեն  ապացույցները: Հիշեցնենք, որ «Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր շարժման առաջնորդ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, հանցավոր նպատակներով խումբ (ամբաստանյալներ՝ Ներսես Պողոսյան, Սասունիկ Կիրակոսյան, Գալուստ Գրիգորյան, Հովհաննես Պետրոսյան, Գեւորգ Սաֆարյան, Հրայր Թոփչյան) ձեւավորելու, շենք-շինություններ, մասնավորապես՝ զորամաս եւ Երեւանի հեռուստաաշտարակը զավթելու փորձի մեջ:
Դատարան բերվեց միջին չափի մեկ արկղ, որի բացելուն պես դահլիճի ապակե պատնեշից այս կողմ գտնվող քաղաքացիները ծիծաղեցին. արկղում ծածկոց էր, տոնածառ (եղեւնու ճյուղեր) եւ զովացուցիչ ըմպելիքի շիշ:  Մյուս իրեղեն ապացույցներից են՝ ձողեր, մահակներ, դանակ, պատյանով դաշույն, պատյանով սուր, ռադիոկապի սարքեր, մեկ բարձրախոս, վերանորոգման համար անհրաժեշտ իրեր, մոտ մեկ տասնյակ պլաստմասե դեղին սաղավարտներ, որոնք ակտիվիստները կրել են Մաշտոցի պուրակի պաշտպանության համար բողոքի ակցիաներում, նաեւ՝ պլաստմասե ճկվող խողովակներ:

Ժիրայր Սեֆիլյանի շահերի պաշտպան, փաստաբան Տիգրան Հայրապետյանը ծաղրեց՝ ասելով՝ «սրանցո՞վ պետք է հեղափոխություն եւ զանգվածային անկարգություններ իրականացնեին… ինձ չի թվում, թե մեր ԱԱԾ-ն այնքան թույլ է, որ այսպիսի խողովակներով հնարավոր է հեղափոխություն անել: Մեղադրող կողմի ապացույցներն են բավականին թույլ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930