Լրահոս
Օրվա լրահոսը

Հոռետեսական կանխատեսումները, բարեբախտաբար, չեն իրականանում. ԵՄ-Հայաստան համաձայնագիրը ստորագրվելու է

Նոյեմբեր 24,2017 16:43

Հակառակ Երեւանի լրագրողական շրջանակներից հնչող հոռետեսական գնահատականների Հայաստան-ԵՄ համաձայնագրի կյանքի կոչման հետաձգման վերաբերյալ՝ Բրյուսելի ժամանակով ժամը հինգին, այսինքն՝ Երեւանի ժամանակով ժամը ութին այսօր նախատեսվում է Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը:

Արդեն իսկ լուրեր կան, թե ինչ ձեւակերպում է ընտրվել հռչակագրում հակամարտությունների կարգավորման վերաբերյալ: Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ խոսվելու է հակամարտությունների կարգավորման եղած ձեւաչափերին աջակցության մասին եւ հիշատակվելու են կարգավորման միջազգային իրավունքի սկզբունքները:

Բայց մինչ այդ ընթանում է Արեւելյան գործընկերության հինգերորդ գագաթնաժողովի լիագումար նիստը, որը չի հեռարձակվում մամուլի սրահում: Փոխարենը ցուցադրվեց, թե ինչպես էին պետությունների ղեկավարները լուսանկարվում այսպես կոչված «ընտանեկան լուսանկարի» համար: Սերժ Սարգսյանը բավական բարձր տրամադրություն ուներ՝ ծիծաղում էր Լիտվայի նախագահի հետ միասին, որը կանգնած էր նրա կողքին:

Նաեւ հայտնի է արդեն իսկ հրապարակված մի փաստաթուղթ: Տարածվել է ԵՄ բարձր ներկայացուցչի հայտարարությունը ՝ Սիրիայում քիմիական զենքի կիրառման հետաքննության մասին, որում ափսոսանք է հայտնված Ռուսաստանի կիրառած վետոյի եւ հետաքննության ձախողման առնչությամբ:

Նկատենք, որ դատելով այն հարցերից, որոնք գագաթնաժողովի մասնակիցներին առավոտյան ուղղում էին լրագրողները՝ Հայաստանի հետ կնքվելիք համաձայնագիրը բնավ առաջնային հետաքրքրության առարկա չէ միջազգային մամուլի համար: Ասենք, Իռլանդիայի արտաքին հարաբերությունների եւ առեւտրի նախարար Սիմոն Քովենեին առավել հարցեր էին ուղղում Բրեքզիթի մասին, թե ում դիրքորոշումն են պաշտպանում՝ Բրիտանիայի, թե Եվրոպական միության: Նաեւ շատ էին հնչում այս բնույթի հարցեր, թե արդյոք ԱլԳ համար կարեւոր երկիր է Բելառուսը:

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Բրյուսել

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930