Բաքու կուզեի գնալ տանկով և Ալիևին խնդրել հեռու մնալ հայերից. Թոմաշ Մացեյչուկ (Տեսանյութ)

Բաքու կուզեի գնալ տանկով և Ալիևին խնդրել հեռու մնալ հայերից. Թոմաշ Մացեյչուկ (Տեսանյութ)

Ռուսական «Առաջին ալիքի» եթերում «Ժամանակը ցույց կտա» (Время покажет) հաղորդման շրջանակում քննարկվել է Հայաստանի և ԵՄ-ի միջև մերձեցման համաձայնագիրը:

Հաղորդման ընթացքում թեժ քննարկում է ծավալվել լեհ քաղաքագետ Թոմաշ Մացեյչուկի և ներկաների միջև՝ կապված Արցախի հետ:

Մացեյչուկը նշել է, որ Արցախը հայկական տարածք է և Ռուսաստանի կողմից երկերեսանիություն է զենք վաճառել միաժամանակ Հայաստանին և Ադրբեջանին:

«Ի դեպ, ինձ չի անհանգստացնում այն փաստը, որ իմ հայտարարություններից հետո չեմ գնա ո՛չ Թուրքիա, ո՛չ Բելառուս, ո՛չ Ադրբեջան: Ի դեպ, Բաքու ուզում եմ գնալ տանկով և քաղաքավարի խնդրել Ալիևին հեռու մնալ հայերից, որոնք վերջին 100 տարում իրենց հարևաններից այնքան չարություն են ստացել, այդ թվում սարսափելի և պարզապես դժոխային ցեղասպանություն»,- այս առնչությամբ ասել է Մացեյչուկը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Մացեյչուկ ջան տանկիդ սալյառկեն ինձնից.

  2. Ասա բարեկամդ կամ ընկերդ ով է, ասեմ դու ով ես says:

    Մացեյչուկ ջան, տանկիդ ատոմային գլխիկներով ռումբերն էլ ինձնից. Ռուս ժողովուրդը բարի ու մեծահոգի հավաքականություն է, սակայն հատկապես լեհերը և աշխարհում շատ – շատերը չափազանց լավ են ճանաչում ռուս տգետ, դատարկագլուխ ու սահմանափակ փոքրամասնությանը, որը չարությունից, երևակայական պատրանքներից կուրացած իր իսկ երկիրը թուլացման ու մասնատման է տանում, եթե իհարկե երկրի առողջ ուժերը թույլ տան. Այո, ավելի դժվար է ճանաչել ճշմարիտ բարեկամին ու ,, ռազմավարական դաշնակցին,,, քան թե հակառակորդին կամ ժամանակավոր թշնամուն. Առածն ասում է, ասա բարեկամդ կամ ընկերդ ով է, ասեմ դու ով ես. Հայ մարդը, Հայսատանի քաղաքացին արժանի է վեհ ու արժանապատիվ կյանքի, որովհետև դարեր շարունակ մարդկությանը Սեր, Լույս, Ջերմություն ու Գիտություն է տվել, այդ թվում հենց Ռուսաստանին ու Ռուս Ժողովրդին. Եվ սա պարծենկոտություն չէ, այլ իրական պատմական փաստ. Բավական է այլևս. Բավական………

    • Vahe says:

      Իսկ ոնց կվարվեին ռուսները եթե մենք զենք վաճառեինք ռուսների թշնամի ուկրաինացիներին, իրենք նորմալ կվերաբերվեին, որ մեր վաճառած զենքերից զոհվում են ռուս զինվորները?, էսօր մեր սահմանը պահում է ոչ թե ռուս զինվորը, այլ հայ զինվորը ու ամեն շաբաթ ռուսի տված զենքերից զոհվում են մեր զինվորները, էդ զոհերի մեջ ռուս զինվորներ չկան: Սուտ է թե ապրիլյան պատերազմի հեղինակը թուրքերն են, հեղինակներից մեկն էլ ռուսներն են, ով զենք ա ծախում, նա էլ պատերազմ ա հրահրում, ասում են՝ դահիճը նա չի, ով սպանում է, այլ նա, ով սպանել է տալիս!!!

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք