Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ համաձայնագիրը, Անդրանիկ Մարգարյանի հուշատախտակն ու Ծառուկյանի՝ «բոբո» կամ «բարեգործ» լինելը. «Մերոնք»-ի անդրադարձը (Տեսանյութ)

Նոյեմբեր 30,2017 12:58

ՀՀ-ԵՄ համաձայնագիրն այլևս իրականություն է և ինչպես հարկն է քննարկվում է թե՛ սոցիալական կայքերում, թե՛ լրատվամիջոցներում: Ամենատարբեր հայացքներ ունեցող գործիչներ փորձում են հասկանալ ու հասկացնել դրա լավ ու վատ կողմերը, օգուտներն ու վնասները:

Հասարակության մի հատված, ավելի ստույգ՝ եվրոպական տարբեր դրամաշնորհներից օգտվող կազմակերպությունների ներկայացուցիչներ, լիաթոք հրճվում են ու շարունակում թշնամի համարել ռուսներին: Իրենց «մաքուր ու թունդ» ընդդիմություն հռչակած որոշ գործիչներ դեմ են արտահայտվում՝ միայն դեմ լինելու ու իշխանություններին քննադատելու համար:

Հաճախ թշնամիների կամ բարեկամների փնտրտուքներն այնքան սուր բնույթ են կրում, որ մենք կորցնում ենք իրականության զգացողությունն ու ոչինչ չենք անում, որպեսզի թեկուզ չնչին հնարավորություններից ու նոր պայմանավորվածություններից մեր պետության ու պետականության համար օգուտ քաղենք: Փոխարենը՝ եվրոպացիներին ու ռուսներին, առանց ջանք խնայելու, մեղադրում ենք դավաճանության, անպարկեշտության, թշնամության մեջ, իսկ մենք մեր երկրի ներսում քչփորում ենք, վնասում, դոփում նույն տեղում և հաճախ ավելի վատ արժեքներ ու մոտեցումներ տարածում, քան, իբր, եվրոպացիք ու ռուսները:

Օրինակ, իրար հերթ չտալով, Անդրանիկ Մարգարյանի հուշատախտակն ենք քննադատում, ժամանակ առ ժամանակ, ինչ-որ մեկի հրահանգով ու թույլտվությամբ, Գագիկ Ծառուկյանի դեմ խոսողներ ու պաշտպաններ են հայտնվում: Լրագրությունը դարձրել ենք առ ու ծախի, շանտաժների ու բանսարկությունների գործիք և այսպես շարունակ:

Թեմայի մանրամասները՝ ինչպես նաև նախորդ օրվա ներքաղաքական զարգացումների վերաբերյալ գնահատականները ներկայացնում ենք տեսանյութում:

Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930