Լրահոս
Օրվա լրահոսը

«НТВ»-ի հաղորդման վերաբերյալ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունն իր մտահոգությունն է հայտնել. news.am

Դեկտեմբեր 01,2017 17:37

Դեսպանությունն ուշադիր հետևում է ռուսաստանյան մեդիա դաշտում հնչող տարաբնույթ տեսակետներին Հայաստան-ԵՄ համաձայնագրի վերաբերյալ։ Այս մասին NEWS.am-ի հարցին ի պատասխան նշեց ՌԴ-ում ՀՀ դեսպանության մամուլի խոսնակ Լևոն Թորգոմյանը՝ անդրադառնալով ռուսաստանյան «НТВ» հեռուստաալիքով եթեր հեռարձակված «Место встречи» հաղորդման ընթացքում հնչեցված տեսակետներին:

«Դեսպանությունն իր մտահոգությունն է հայտնել դրա շրջանակներում հնչեցված ձևակերպումների շուրջ «Գազպրոմ մեդիա հոլդինգին», որի ցանցի մեջ է ներառված հեռուստաալիքը։ Իր ձևաչափով այդ հաղորդումը կրում է զուտ պոպուլիստական բնույթ՝ փորձելով այսպես կոչված փորձագետների մակարդակով որոշ սրություն տալ հեռուստալսարան գրավելու նպատակով, ինչն ակնհայտ երևաց նոյեմբերի 28-ի թողարկման ընթացքում։ Միանշանակ, հնչեցված «փորձագիտական» տեսակետները զուտ հեռուստատեսային շոու ստեղծելու միտումն են հետապնդել»,- ասաց նա:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031