Լրահոս
Օրվա լրահոսը

Բագրատաշենի մաքսակետում միջադեպի գործն ուղարկվել է հատկապես կարեւոր գործերով քննության վարչություն

Դեկտեմբեր 01,2017 21:15

Նախկինում հայտնել ենք, որ նոյեմբերի լույս 20-ի գիշերը  Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի  բնակիչ Կարեն Շիրվանյանը Բագրատաշենի սահմանային անցակետում վիճաբանության հետեւանքով  դանակով վնասվածք է հասցրել սահմանային անցակետի աշխատողին, ապա՝ ինքնավնասման փորձ կատարել:

Հայտնի է դարձել, որ սահմանային անցակետում Կ. Շիրվանյանին  սահմանապահները ծեծի են ենթարկել: Այդ ծեծի կապակցությամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Իրավապահներից տեղեկացանք, որ սույն  դեպքի կապակցությամբ  հարուցված քրեական գործը  մի քանի օր առաջ ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի  հատկապես կարեւոր գործերով քննության գլխավոր  վարչություն:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031