Լրահոս
Օրվա լրահոսը

Իջեւանի քոլեջում բացվեց ավտովերանորոգման արհեստանոց

Դեկտեմբեր 01,2017 23:13

Նոյեմբերի 30-ին Իջեւանում գործող Տավուշի  տարածաշրջանային պետական քոլեջում  հանդիսավոր պայմաններում շահագործման հանձվեց Եվրամիությամբ  աջակցությամբ, «Սեյվ  Դը  Չիլդերն»  ծրագրով կառուցված սոցիալական ձեռնարկություն՝ ավտովերանորոգման արհեստանոց։ Ավտովերանորոգման արհեստանոցի բացումը կարեւոր է նաև այն առումով, որ հաջորդ ուստարվանից  այդ մասնագիտությունը քոլեջում կուսուցանվի «դուալ» (երկակի) կրթական եղանակով։

Միջոցառմանը մասնակցում էին  Տավուշի փոխմարզպետ Վարդան Ալեքսանյանը, Հայ առաքելական եկեղեցու  Տավուշի  թեմի առաջնորդ Տեր Բագրատ  եպիսկոպոս Գալստանյանը, Իջևանի հոգեւոր հովիվ, Տեր Սեմեոն  քահանա Առաքելյանը, քոլեջի նախկին տնօրեն Վահագն  Առաքելյանը, քոլեջի կառավարման խորհրդի նախագահ Լ․ Մելիքջանյանը, հիշյալ ծրագրի համակարգող Ա․ Երնջակյանը, Տավուշի մարզպետարանի կրթության վարչության պետ Կ.  Նազարյանը, «Մասնագիտական կրթության բարեփոխումներ»   ՀԿ-ի նախագահ Լ․Կիրակոսյանը և այլք։

Ողջույնի խոսքով հանդես եկավ քոլեջի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ  Բրուտյանը: Ավտովերանորոգման արհեստանոցի կառուցմանն իրենց անշահախնդիր օգնությունն են ցուցաբերել քոլեջի  մի շարք աշխատակիցներ եւ ուսանողներ։

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031