Լրահոս
Օրվա լրահոսը

«Հոգու երաժշտության» երեկո` Գաֆէսճեան արվեստի կենտրոնում

Դեկտեմբեր 04,2017 14:20

Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հատուկ միջոցառումների սրահում  դեկտեմբերի 3-ին կայացավ բացառիկ համերգ Music of the soul խորագրով` սոպրանոներ Մագդա  Մկրտչյանի եւ Էլիզա Դարյանի մասնակցությամբ:

Դասական և էստրադային երաժշտության երեկոյին յուրատեսակ գույն հաղորդեցին ջութակահար Վարդան Պողոսյանը, դաշնակահար Նունե Մելիք-Վրթանեսյանը, կիթառահար Վարդան Գասպարյանը եւ տենոր Պողոս Եղիազարյանը: Վերջինս ոչ միայն վարեց գեղեցիկ երեկոն, այլեւ անձամբ ելույթներ ունեցով: Ունկնդրին անակնկալ էր սպասվում, երեկոյին հանդես եկան նաեւ հյուրեր Ղազախստանից` Իսին Սայան եւ նրա տիկինը Գուլշան Կոնուշեւան: Պողոս Եղիազարյանի խոստումը, թե ունկնդիրը լույս եւ հույս կտանի երեկոյից, իրականացավ:

Ծրագիրը բազմաժանր էր` Բարսեղ Կանաչյանից մինչեւ Պուչինի, իսպանական սարսուելայից մինչեւ Լեգրան:

Ունկնդիրը ջերմորեն էր արձագանքում ամեն կատարմանը, իսկ ՀՀ վաստակավոր արտիստ Մագդա Մկրտչյանի կատարումներից հետո դահլիճը վանկարկում էր` դի-վա:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031