Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայկական օր» խորագրով միջոցառումներ Լեհաստանի Շեցինեկ քաղաքում

Դեկտեմբեր 04,2017 14:37

Դեկտեմբերի 2-ին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանի և Շեցինեկի քաղաքապետ Յեժի Հարդի-Դուգլասի պատվո հովանու ներքո, Շեցինեկի հայ համայնքը Լեհաստանի Հայկական հիմնադրամի աջակցությամբ կազմակերպել էր «Հայկական օր» խորագրով միջոցառումներ:

Միջոցառումները տեղի ունեցան Շեցինեկի պատմական ամրոցում, որին մասնակցեցին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Շեցինեկի հայ համայնքի նախագահ Յուրի Խուրշուդյանը, տարածքային և տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, լրագրողների, քաղաքի և հարակից բնակավայրերից հյուրեր, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Միջոցառման բացման պաշտոնական արարողության ընթացքում ունեցած իր ելույթում դեսպան Ղազարյանն անդրադարձավ 2017 թվականի ընթացքում Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի և Լեհաստանի թագավոր Կազեմիր Մեծի կողմից հայերին շնորհված հատուկ արտոնության 650-ամյակի շրջանակներում ԼՀ Նախագահի, Լեհաստանի Սենատի կողմից կազմակերպված բարձր մակարդակի միջոցառումներին, Լեհաստանի Սենատի և Սեյմի կողմից ընդունված հատուկ բանաձևերին և այլ միջոցառումներին, որոնք ցույց են տալիս հայերի հանդեպ Լեհաստանի իշխանությունների և ժողովրդի ունեցած մշտական հարգանքն ու բարեկամական վերաբերմունքը: Այս առումով նա նաև գոհունակությամբ նշեց Շեցինեկի հայ համայնքի ակտիվությունը:

Միջոցառմանը Լեհաստանի պատմության մեջ աչքի ընկած նշանավոր հայ գործիչների մասին դասախոսությամբ հանդես եկավ դոկտոր Լուկաշ Տժեցիակը, որից հետո ցուցադրվեց Լեհաստանի Անհայտ Զինվորի խորհրդանշական Մայր Յադվիգա Զառուգևիչովայի մասին պատմող փաստավավերագրական տեսաֆիլմ:

Հայաստանի պատմամշակութային հուշարձանների և գեղատեսիլ վայրերի մասին «Հայաստանի գանձերը» թեմայով զեկույցով հանդես եկավ Վահան Հակոբյանը:

Միջոցառման մշակութային ծրագրի շրջանակներում ասմունքով, հայկական էստրադային և ժողովրդական երգերի ու երաժշտական կատարումներով հանդես եկան Աննա Պողոսյանը, Լիլիթ Մինասյանը և Նորիկ Մինասյանը:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031