Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի նախկին դեսպանի վրա հյութ լցրած ֆրանսահայ ուսանողները դատապարտվել են պայմանական ազատազրկման (Տեսանյութ)

Դեկտեմբեր 04,2017 15:06

Փարիզում Թուրքիայի նախկին դեսպան Հաքքը Աքիլի վրա հյութ լցրած ֆրանսահայ ուսանողները դատապարտվել են պայմանական ազատազրկման:

Թուրքական «arti33.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ Նանտերի դատարանը Փարիզի Դեկարտ համալսարանում թուրք դեսպանի վրա հարձակված հայ ուսանողին դատապարտել է 3 ամսվա պայմանական ազատազրկման, իսկ հարձակման տեսագրությունը սոցցանցերում հրապարակած անձին՝ 1 ամսվա պայմանական ազատազրկման:

Եթե վերջիններս սահմանված փորձաշրջանի ընթացքում օրինակելի վարք դրսևորեն, ապա կազատվեն բանտում պատիժը կրելու անհրաժեշտությունից, միաժամանակ, ինչպես մեկնաբանել են փաստաբանները, այդ պատիժը չի արձանագրվի որպես դատվածություն:

Հիշեցնենք, որ 2015թ. մարտին Փարիզի Դեկարտ համալսարանի իրավագիտության ֆակուլտետում կազմակերպված «Աշխարհիկությունը Թուրքիայում և Ֆրանսիայում» խորագրով գիտաժողովի ժամանակ ելույթ ունեցող թուրք դեսպանին էր մոտեցել մի երիտասարդ և նրա վրա ներկված հեղուկ, իսկ որոշ աղբյուրների համաձայն՝ նռան հյութ էր թափել: Ավելի ուշ ոստիկանությունը պարզել էր, որ հարձակումն իրականացրած և այն տեսագրած երիտասարդները ազգությամբ հայ Ֆրանսիայի քաղաքացիներ են:

Աղբյուր`    Ermenihaber.am 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031