Լրահոս
Օրվա լրահոսը

Արտաշատի թիվ 5 դպրոցում տնօրեն չընտրվեց

Դեկտեմբեր 05,2017 12:10

Ինչպես տեղեկացրել էինք, դեկտեմբերի 4-ին կայացել է Արտաշատ քաղաքի Հայկազ Ճգնավորյանի անվան N 5 հիմնական դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար կայանալիք մրցույթը: Կառավարման խորհրդի 8 անդամներից 1-ը բացակայել է, եւ տնօրենի միայն թեկնածուի՝ Խաչիկ Արիստակեսյանի օգտին «կողմ» է քվեարկել խորհրդի 3 անդամ, մյուսները դեմ են քվեարկել:

Արդյունքում, միակ թեկնածուն չի անցել: Aravot.am-ը մեկնաբանություն խնդրեց պարոն Արիստակեսյանից: «Այս պահին նպատակահարմար չեմ գտնում մեկնաբանություն անել»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Հայկազ Ճգնավորյանի անվան N 5 հիմնական դպրոցի տնօրենի թափուր պաշտոնին հավակնում է նաեւ նույն դպրոցի ժամանակավոր պաշտոնակատար Արմինե Դավթյանը, որը դեռեւս չունի ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիր, քանի որ միայն գրավոր քննության փուլն է հաղթահարել, իսկ բանավոր քննությունը հանձնելու է դեկտեմբերի 5-ին:

Նշենք, որ եթե կառավարման խորհրդի անցկացրած մրցույթում տնօրեն չի ընտրվում, հայտարարվում է լրացուցիչ մրցույթ: Մինչ հաջորդ մրցույթը, Արմինե Դավթյանը, ամենայն հավանականությամբ ձեռք կբերի հավաստագիրը եւ կկարողանա մասնակցել մրցույթին, ինչպես կանխատեսել էինք:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031