Լրահոս
Օրվա լրահոսը

Ամբողջ թաղամասի բնակիչները նոր տներ են տեղափոխվել Միքայել եւ Կարեն Վարդանյանների հերթական բարեգործության շնորհիվ: Հատկացվել է 1 միլիոն 700.000 դոլար

Դեկտեմբեր 05,2017 12:54

Շահամիրյանների համար 8 եւ 9 շենքերի եւ հարակից տների մոտ 58 ընտանիք այսուհետև նոր բնակարաններում կապրի: Միքայել եւ Կարեն Վարդանյանները 1 միլիոն 700.000 դոլար են հատկացրել այս ընտանիքներին՝ նոր տուն գնելու համար: Նախկինում այս մարդիկ ապրում էին մի թաղամասում, որտեղ կենցաղի համար անհրաժեշտ ոչ մի պայման չկար: Տները քանդված պատերով ու փլուզվող առաստաղներով էին, չունեին կոմունալ ոչ մի հարմարություն՝ ո՛չ սանհանգույց, ո՛չ խոհանոց:

Ջրագծերն ու կոյուղին էլ թաղամասի մյուս ծայրում էին. դրանցից օգտվում էին բոլոր բնակիչները: Նման պայմաններում ապրում էր մոտ 148 մարդ, նրանցից 22-ն՝ անչափահաս երեխաներ: Երեւանի պատմության մեջ առաջին անգամ բարերարների շնորհիվ մի ամբողջ թաղամասի բնակիչներին հնարավորություն է ընձեռվել դուրս գալ 4-րդ կարգի վթարային, կյանքի եւ առողջության համար վտանգավոր շինություններից ու բնակվել արժանավայել կենցաղային պայմաններում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031