500 դոլար էր վաճառել, տուգանվեց 600 հազար դրամով

500 դոլար էր վաճառել, տուգանվեց 600 հազար դրամով

Իջեւան քաղաքի բնակիչ Գագիկ Ալավերդյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ չունենալով արտարժույթի առքուվաճառքի համապատասխան լիցենզիա, 2017թ. սեպտեմբերի 12-ին կատարել է 100000 ՀՀ դրամը գերազանցող գումարի փոխանակում, այն է`29000 ՌԴ ռուբլու դիմաց Տավուշի մարզի Աճարկուտ գյուղի բնակիչ Արթուր Բաղրամյանին վաճառել է 239175 ՀՀ դրամին համարժեք 500 ԱՄՆ դոլար:

Գ. Ալավերդյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 188.1 հոդվածի 1-ին մասով («Առանց համապատասխան լիցենզիայի արտարժույթի առքուվաճառքի իրականացումը, որը կատարվել է արտարժույթի հարյուր հազար դրամի կամ ավելի գումարի փոխանակման ձեւով»): Այդ հոդվածը նախատեսում է 600-800 հազար դրամ տուգանք կամ 2-3 ամիս կալանք:

Նոյեմբերի 23-ին Բերդ քաղաքում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը վճռել է Գ. Ալավերդյանին մեղավոր ճանաչել նրան առաջադրված հոդվածով եւ նրան դատապարտել 600 հազար դրամի չափով տուգանքի:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք