Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորի ձմեռային պաշտպանության աշխատանքներն իրականացնելու մրցույթին կմասնակցեն միայն հզոր տեխնիկա ունեցող կազմակերպությունները

Դեկտեմբեր 05,2017 17:10

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրեց, որ արդեն ամբողջությամբ անցնում ենք ձմեռային ռեժիմին:

Լոռին միշտ աչքի է ընկել իր ձյունառատ ձմեռով: Aravot.am-ը փորձեց Վանաձորի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության, բնակֆոնդի եւ համատիրությունները համակարգող բաժնի պետ Կարեն Պառավյանից տեղեկանալ, թե արդյոք քաղաքապետարանը պատրաստ է ձմռանը, եւ ունե՞ն համապատասխան աղավազային պաշարներ, թե՞ ոչ. «Մեկ ամիս առաջ նախապես խորհրդակցություն ենք ունեցել, որ համապատասխան քանակի պաշարներ պահեստավորեն, գնացել տեսել ենք, ունեն՝ եւ՛ աղի ու ավազի խառնուրդ ունենք, եւ՛ մաքուր աղ ունենք պահեստավորած»:

Իրականացվող աշխատանքների պատվիրատուն Վանաձորի քաղաքապետարանն է, իսկ դրանք իրականացնում է «Սանմաքրում» ՓԲԸ-ն։

Մեզ հետ զրույցում բաժնի պետը վստահեցրեց, որ կազմակերպությունն ունի նաեւ համապատասխան տեխնիկա՝ ձմռան պաշտպանության աշխատանքները լիարժեք իրականացնելու համար: Ունեն եւ՛ ձյուն մաքրող, եւ՛ աղ շաղ տվող մեքենաներ. «Նաեւ «Նեցուկ» ՀՈԱԿ-ն ունի 2 մեծ տրակտոր եւ 2 մոտոբլոկ, որով նաեւ մայթերն ենք մաքրում»։

Այս ամիս կիրականացվի մրցույթ, որի արդյունքում մրցույթը շահած կազմակերպությունն էլ եկող տարվա հունվարի մեկից կիրականացնի Վանաձորի ձմեռային պաշտպանությունը։

«2018 թվականի համար նոր տեխնիկական միջոցների փոփոխություն պետք է կատարենք: Ավելի հզոր հնարավորություններ ու տեխնիկա ունեցող կազմակերպությունը կարող է մասնակցել մրցույթին»,- ասում է բաժնի պետը։

Նախորդ տարիներին առատ տեղումների պատճառով հաճախակի էր կաթվածահար լինում Վանաձոր քաղաքը: Գրեթե ցանկացած քայլափոխի հանդիպում էիր սառած մայթերի ու փողոցների: Բաժնի պետն ասում է. «Կարծում եմ կկարողանանք այնպես անել, որ այս տարի ժողովրդի դժգոհությունը շատ քիչ լինի»։

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031