Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՕԿ-ը Ռուսաստանին արգելեց մասնակցել 2018թ. ձմեռային օլիմպիական խաղերին

Դեկտեմբեր 05,2017 23:50

Լոզանում կայացած ՄՕԿ-ի գործկոմի նիստը Ռուսաստանի հավաքականին արգելեց մասնակցել Փհենչհանում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերին:

ՄՕԿ-ը միեւնույն ժամանակ ՌՖ փոխվարչապետ Վիտալի Մուտկոյին, որը համակարգում է սպորտը, ցմահ արգելեց  մասնակցել օլիմպիական խաղերին:

ՄՕԿ-ը նշում է՝ ռուսաստանցի առանձին մարզիկներ կարող են Փհենչհանում հանդես գալ, սակայն միայն չեզոք դրոշի ներքո:

Միեւնույն ժամանակ ՄՕԿ-ը Ռուսաստանին պարտադրեց $ 15 մլն վճարել հակադոպինգային մարմին ստեղծելու համար, որը մտադիր է ստեղծել կոմիտեն:

«Որոշվել է կասեցնել Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի անդամությունը: Որոշումն ուժի մեջ մտնում է անհապաղ:

Որոշվել է ռուսաստանցի մարզիկներին հրավիրել Փհենչհանի ձմեռային օլիմպիական խաղեր՝ գործող մի շարք խիստ կանոնների համաձայն՝ չեզոք դրոշի ներքո», – նշվում է փաստաթղթում:

Միեւնույն ժամանակ որոշվել է կասեցնել Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Ժուկովի անդամակցությունը ՄՕԿ-ին:

Ռուս «մաքուր» մարզիկների ցուցակը, որոնք կհրավիրվեն օլիմպիական խաղեր, կկազմվի հատուկ հանձնաժողովի հայեցողությամբ, որը կղեկավարի Վալերիի Ֆուրներոնը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031