Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԷՑ-ը տուգանվեց 10 միլիոն դրամով

Դեկտեմբեր 06,2017 18:02

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությանը տուգանելու որոշում է կայացրել: ՀԷՑ-ը կտուգանվի 10 միլիոն դրամ` հանձնաժողովի որոշմամբ հաստատված ժամկետները խախտելու համար:

Հանձնաժողովն այսօր քննարկման էր դրել որոշման երկու նախագիծ:

Հանձնաժողովը մոնիթորինգ է իրականացրել եւ պարզել, որ նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման ժամկետների վերաբերյալ 2017 թվականի 2-րդ եռամսյակի տեղեկատվության մոնիթորինգի արդյունքներով նշված ժամանակահատվածում խախտվել են հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 27-ի №358Ն որոշմամբ հաստատված՝ էլեկտրական էներգիայի մատակարարման եւ օգտագործման կանոնների 13.5 կետով սահմանված առավելագույն ժամկետները: Ինչի առիթով էլ ՀԷՑ-ի նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ:

Ինչպես նշված է հանձնաժողովի որոշման նախագծում, պատասխան գրությունով ընկերությունը չի հերքել թույլ տրված խախտումների փաստը, ներկայացրել է տեղեկատվություն խախտումների դեպքերի առնչությամբ արդեն իսկ իրականացված աշխատանքների վերաբերյալ:

Մեկ այլ որոշմամբ էլ ՀէՑ-ը տուգանվեց եւս 5 միլիոն դրամ: Ըստ հանձնաժողովի պարզաբանման, 2017 թվականի ապրիլ եւ մայիս ամիսներին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կողմից դիմող անձանց ներկայացված նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման չեն համապատասխանում տվյալ պահին գործող խմբագրությամբ հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 27-ի №358Ն որոշմամբ հաստատված՝ էլեկտրական էներգիայի մատակարարման եւ օգտագործման կանոնների 2-րդ հավելվածով հաստատված Միացման պայմանագրի օրինակելի ձեւին:

Այս առնչությամբ, սակայն, ընկերությունը հարուցված վարչական վարույթի շրջանակում որեւէ պարզաբանում չի ներկայացրել:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031