Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Պուտինը չի խոչընդոտի Ձմեռային օլիմպիական խաղեր մեկնել ցանկացող ռուս մարզիկներին

Դեկտեմբեր 06,2017 23:45

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով Ռուսաստանի հավաքականը Հարավային Կորեայում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից զրկելու ՄՕԿ-ի գործկոմի որոշումը, հայտարարել է, թե Ռուսաստանի մարզիկները կարող են մեկնել Փհենչհան եւ հանդես գալ չեզոք դրոշի ներքո: «Անկասկած,  մենք շրջափակում չենք հայտարարի, չենք խոչընդոտի մեր օլիմպիականներին՝ մասնակցել Խաղերին, եթե նրանցից մեկն ու մեկը կցանկանա մասնակցել անհատապես», – ասել է երկրի ղեկավարը Նիժնի Նովգորոդի Գորկու անվան ավտոգործարանի աշխատավորների հետ հանդիպման ժամանակ:

Ռուսաստանի առաջնորդը նաեւ հավելել է: «Մեզ, այնուամենայնիվ, անհրաժեշտ է մանրամասն եւ ուշադիր ծանոթանալ եղած փաստաթղթերի հետ: Վերջնական որոշումն, իհարկե, պետք է կայացնի օլիմպիական հավաքը», – ասել է Պուտինը՝ հիշեցնելով, որ Ռուսաստանն ինքն է ՄՕԿ-ին այդպիսի որոշում կայացնելու առիթ տվել, որից այնքան ել ազնվորեն չօգտվեցին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031