Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Դդմի սերմերից եւ մեղրից պատրաստեք հակաճիճվային միջոց

Դեկտեմբեր 07,2017 12:30

Որպես հակաճիճվային միջոց հայտնի է դդմի սերմերից եւ մեղրից պատրաստված խառնուրդը: Դդմի չոր, բայց ոչ բոված սերմերը մաքրել այնպես, որ պահպանվի գորշ կանաչավուն թաղանթը: Սերմերն անցկացնել մսաղացով, ավելացնել 2 ճաշի գդալ մեղր եւ խառնել կաթի հետ: Մեծահասակների համար օգտագործել 200-300 գրամ դդմի սերմ, իսկ երեխաների համար՝ 75-100 գրամ: Ստացված խառնուրդը ընդունել քաղցած վիճակում, անկողնում պառկել մոտ մեկ ժամ: Ընդունումից 3 ժամ հետո հիվանդին տալ լուծողական եւ 30 րոպե հետո հոգնա անել:

Որպես հակաճիճվային միջոց կարող եք պատրաստել նաեւ օշինդրով. 1 թեյի գդալ մանրացված բույսին ավելացնել 2 բաժակ եռման ջուր, թրմել 20 րոպե, քամել: Ընդունել 3 ճաշի գդալ՝ առավոտյան, սոված փորին եւ երեկոյան քնելուց առաջ, 10 օրվա ընթացքում:
Տանձի սերմերը օգտակար են իբրեւ գործուն ճիճվաթափ միջոց: Տափակ եւ երկարավուն ճիճուների դեպքում անհրաժեշտ է պարբերաբար ուտել մեղրով ընկույզ:

 

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

06.12..2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031