Կրկին քաղաքական խաղեր սպորտում

Կրկին քաղաքական խաղեր սպորտում

1980 թվականին Միացյալ Նահանգների եւ անձնապես այդ երկրի նախագահ Ջիմի Քարթերի  նախաձեռնությամբ մի շարք արեւմտյան երկրներ որոշեցին բոյկոտել ամառային Օլիմպիադան, որն անցկացվում էր Մոսկվայում: Հիմնավորումն այն էր, որ Խորհրդային Միությունը պատերազմ է վարում Աֆղանստանում: Խոսվում էր նաեւ այն մասին, որ խորհրդային երկրում խախտվում են մարդու իրավունքները:

Երկու պնդումներն էլ հիմնված էին փաստերի վրա՝ խորհրդային զորքերն իսկապես կոպտորեն միջամտում էին Աֆղանստանի ներքին գործերին, իսկ մարդու իրավունքների առումով այդ երկիրը չափազանց հեռու էր քաղաքակիրթ պատկերացումներից:

Բայց եթե դա պատճառ է Օլիմպիադան բոյկոտելու, ապա հետագա տարիներին նույնը պետք է արվեր, երբ Օլիմպիական խաղերն անցկացվում էին Ատլանտայում (1996), Սոլթ-Լեյք-Սիթիում (2002)  եւ Լոնդոնում (2012), որովհետեւ արեւմտյան կոալիցիայի երկրները նույնքան կոպտորեն միջամտում էին (են) Իրաքի, Սիրիայի, Լիբիայի եւ նույն Աֆղանստանի ներքին գործերին:

Եթե Օլիմպիադան քաղաքական խնդիրների լուծման ասպարեզ է, ապա դրա իմաստը, իմ կարծիքով, վերանում է: Եթե Օլիմպիական խաղերն անցկացվում են ի հեճուկս քաղաքական տարաձայնությունների, ինչպես որ մտածում էին հին հույները եւ Պյեր դե Կուբերտենը, ապա քաղաքականությունն այստեղ ընդհանրապես չպիտի որեւէ դեր խաղա:

Ռուսաստանին Օլիմպիադայից զրկելը, բնականաբար, քաղաքականություն է՝ դոպինգն այստեղ կապ չունի: Եթե դոպինգով լինի, ապա ոչ մի երկրի ոչ մի պրոֆեսիոնալ մարզիկ որեւէ մրցման չի մասնակցի: Տնտեսապես զարգացած երկրներում՝ մասնավորապես Միացյալ Նահանգներում ու Չինաստանում, դոպինգ օգտագործելու տեխնոլոգիաները բարձր մակարդակի են հասել, որովհետեւ դրա միջոցները կան: Նորմալ ստուգելու դեպքում առաջինը հենց այդ երկրների մարզիկներն են որակազրկվելու: Բայց բոլոր դեպքերում պետք է որակազրկել մարզիկներին, ոչ թե պետությանը:

1980 թվականի մոսկովյան «բոյկոտված» Օլիմպիադայում, մասնավորապես, բրիտանացի մարզիկները հանդես էին գալիս ոչ թե իրենց, այլ օլիմպիական դրոշով: Նույնը հիմա առաջարկվում է ռուսաստանցիներին: Իհարկե, վիրավորական է: Կհամաձայնեն, թե չէ՝ չգիտեմ: Բայց պարզ է, որ կողքից խորհուրդներ տալը հեշտ է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Ռուսաստանի մեկուսացամ եւ վարկաբեկման ջանքերը հասան ուրեմն հիմա այս աստիճանին… սա որքան վախենում են մի երկրից…

    իսկ ի՞նչ արժէք են ունենալու հիմա իրենց մետալները, երբ որ ի սկզբանէ խաղերէն դուրս շպրտեցին իրենց ամենալուրջ մրցակիցները (որոնք արդարեւ, պարզապէս իրենց չափ վարպետ չեն դոպինգի հետքերը ծածկելու մէջ…)… so much for fair-play…

    կարգին կեղծաւորութիւն
    նախանձ
    եւ վախ

    ամօթ

    ռուս մարզիկները ճիշդ Օլիմպիադի ժամանակ, անոր զուգահեռ խաղեր թող կազմակերպեն, եւ ամէն մէկ մրցումի նոյն պահին թող իրենք ալ մրցին այդ զուգահեռ դաշտում, ապա բաղդատենք արդիւնքները, մրցանիշները

  2. gib.gibindus says:

    Ինֆորմացիայի աղբյուրը ակնհայտ տաքսիստ է եղել՝ ռուսամետ կամ ռուս: Ռուսաստանին պատժել են ոչ թե դոպինգ ընդունած սպորտսմենների համար, այլ դոպինգը ՊԵՏԱԿԱՆ քաղաքականություն դարձնելու համար: Բացատրում եմ. սպորտսմենները միզել են մինչև դոպինգը և այդ մեզը պահել են չեկիստները: Հետո դոպինգ են ընդունել ու հայվանավարի վազել: Նորից են միզել, բայց չեկիստները փոխել են մեզով սրվակները՝տեղը դնելով նախորոք վերցրած մաքուր մեզը: Ամբող գործընթացը ղեկավարել է փոխվարչապետ Մուտկոն: Ասել ա ղարաբաղցին՝ պյուուու, սաֆսեմ կյոզաֆոտ ա կյամ,լի:

    • աշոտ says:

      իսկ ինքդ էտ բոլոր պրոցեսներին ականատես ես եղել? Թե ընդամենը ամերիկացի չեկիստների ասածն ես կրկնում։

      • Հ.Շ. says:

        այս ոլորտում, ԱՄՆ-ի թիրախը միայն Ռուսաստանը չէ, եւ անոր այս մարտավարութիւնը նոր չէ

        տարիներէ ի վեր, շատ յաճախ, երբ որ իրենց մարզիկ «աստղերից» մին պարտութիւն է կրում, յանկարծ յաղթողին դոպինգը մէջտեղ կ’ելլէ

        ամենացայտուն պարագան 1987-ին էր… իրենց Հերոս Գարլ Լուիսը պարտուեցաւ 100 մեթր վազքի մէջ – Օլիմպիադի ամենաmythical մրցոյթներից մին
        եւ յանկարծ յաղթող Քանատացի Պէն Ճանսընի դոպինգը մէջտեղ ելաւ, եւ մետալը նրա վիցից ձեռքից ետ բռցուցին

        ես պատրաստ եմ ընդունելու որ Ռուսաստանի կարգ մը մութ ու վատ կողմերին բաւարար ծանօթ չեմ, սակայն Հայաստանի ամերիկապաշտները վաբշե՛ բան չեն գիտեր ԱՄՆ-ի մասին… եւ որքա՜ն հեշտ է նրանց խաբել… ԱՄՆ-ի բոլոր յաջողութիւնները արդէն հիմնուած են այն դատարկ երազների, մակերեսային պատրանքների վրայ որ այդ երկրի Պետութիւնը շատ լաւ գիտէ ներշնչել, սրսկել, պայքարող երկիրներու խոցելի բնակիչներուն մէջ

      • gib.gibindus says:

        Պարզապես փորձում եմ բացատրել ՕԿ որոշումը ինչի մասին է: Որպեսզի քննարկումը գնա հասկանալի բաների մասին: Գարեգին Նժդեհի ելույթներին էլ ականատես չեմ եղել, բայց ռուսական մամուլի վայրահաչությանը պատրաստ եմ դիմակայել: Նույն այն մամուլի, որն այժմ վնգստում է դոպինգի սկանդալի չորսբոլորը:

  3. Քրիստափոր says:

    gib.gibindus -ի գրածի տակ ստորագրում եմ:

  4. Լավատես says:

    Վաշխառուն իր զոհին թակարդը գցելու համար նրան էժան գնով կամ ձրի արժեքներ է հրամցնում՝ ինչպես մկանը ձրի պանիր են առաջարկում թակարդի մեջ, միայն ազնվականը եւ ոչ ազնվական փորձված վաշխառուն այլ վաշխառուի թակարդը չի ընկնի, իսկ մնացածը դրանք թշվառականներն են, որոնց դարերով ու սերունդներով խաբում են վաշխառուները ու նրանց հաշվին ապրում: Կարճ ասած՝ կամ պետք է ազնվական լինես ու ամեն մարդու առաջարկը՝ նույնիսկ շատ հրապուրիչ չընդունես, կամ էլ պետք է անմարդկային վաշխառու լինես ու մարդկանց թշվառացնելու հաշվին ապրես: Այստեղ կամ կամ է, եւ եւ չի ստացվի, իսկ եթե ոչ մեկը ոչ մյուսը, մնում է լրացնել թշվառների շարքը: Էդ կաշառք տվողներն ու վերցնողները դրանք ոչ ազնվական են, ոչ էլ վաշխառու, դրանք թշվառականներն են: Մենք ազնվական ազգ ենք, հակամարդկային վաշխառություն անելը մեզ համար ստորագույն երեւույթ է, մնում է հավատանք միայն մենք մեզ ու մեր արժեքներից օգտվենք ու բնությունն ու աստվածը մեզ կազատեն ստորներից ու թշվառներից:

  5. Հ.Շ. says:

    ի դէպ, եթէ ռուսաստանցիները դոպինգ են անում ռուսական դրօշի տակ, եթէ խաղերուն մասնակցեն առանց այդ դրօշին, դոպինգ չե՞ն անելու…

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք