Ճապոնացին Տոկիոյում կատարել է Ալ. Սպենդիարյանի գործերը

Ճապոնացին Տոկիոյում կատարել է Ալ. Սպենդիարյանի գործերը

Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենք Հայաստանում միակ թանգարանն են, որը ճապոներեն բուկլետներ ունի այդ լեզվով խոսողների համար:

«Ճապոնիայից եկած այցելուներն այնքան շոյված են զգում, երբ տեսնում են, որ իրենց մասին մտածել ենք»,-հավելեց թանգարանի տնօրենը եւ իբրեւ օրինակ մի դրվագ պատմեց:

Նա հայտնեց, որ իրենց թանգարան էր այցելել ճապոնացի ուսանող երաժիշտ Կեիտո Նումատան ու անչափ տպավորվել: «Իր երկացանկում ներառելու նպատակով նա խնդրել էր Ալեքսանդր Սպենդիարյանի մի քանի ստեղծագործությունների նոտաները։ Մենք, բնականաբար, անմիջապես ուղարկեցինք դրանք իրեն: Եվ ահա անցյալ տարի մայիսին` Տոկիոյում կայացած համերգի ծրագրում նա ներառել էր Սպենդիարյանի «Երևանյան էտյուդներ» և «Ղրիմյան էսքիզներ» ստեղծագործությունները: Փաստորեն, Ճապոնիայում առաջին անգամ հնչել են Սպենդիարյանի ստեղծագործությունները: Դրանից հետո ճապոնացի երաժիշտը կրկին այցելել է տուն-թանգարան եւ հանձնել իր համերգի ծրագիրը`Սպենդիարյանի ստեղծագործություններով»։

Թանգարանի տնօրինությանը նման անակնկալները ոգեւորում են:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է թանգարանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք