Լրահոս
Օրվա լրահոսը

Ավանի վարչական շրջանում կատարել է դրամապանակների գողություններ

Դեկտեմբեր 07,2017 17:22
grpanahat

Դեկտեմբերի 6-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում 1978 թ. ծնված Վարդանուշ Ն.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 10.00-ին, Ավանի Բաբաջանյան փողոցի թիվ 1/9 հասցեի մոտ` թիվ 41 երթուղու ավտոբուսի սրահում, գողացել են դրամապանակը, որի մեջ եղել են տարբեր զեղչային քարտեր, օծանելիք և գումար:

Ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1967 թ. ծնված Մհեր Գ.-ն, որը նույն օրը, ժամը 11.40-ին, Ավան-Առինջ 1-ին միկրոշրջանի թիվ 2/12 շենքի մոտից բերման է ենթարկվել բաժանմունք և տվել խոստովանական բացատրություն: Նա հայտնել է նաև, որ նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին Ավանի վարչական շրջանում կատարել է դրամապանակների գողություններ:

Գողոնն առգրավված է:

Կատարվում է քննություն:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031