Հայաստանի պաուերլիֆթերները աշխարհի հինգ ռեկորդ են սահմանել աշխարհի առաջնությունում

Հայաստանի պաուերլիֆթերները աշխարհի հինգ ռեկորդ են սահմանել աշխարհի առաջնությունում

Լեհաստանի Շեդլեց քաղաքում պաուերլիֆթինգի (ուժային եռեմարտ) աշխարհի առաջնությանը, որն անցկացվում էր երեք տարիքային խմբով, մասնակցել է 19 երկրի 435 մարզիկ:

Հայաստանը ներկայացած է եղել 18 մասնակցով, որոնք հանդես են եկել բոլոր խմբերում: Վերադառնալուց հետո Հայաստանի պաուերլիֆթինգի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ մեր մարզիկներն, ընդհանուր առմամբ, նվաճել են 18 մեդալ եւ սահմանել աշխարհի հինգ ռեկորդ:

Ըստ տարիքային խմբի եւ քաշային կարգի, պատվո պատվանդան բարձրացել են:

Պատանիներ, մինչեւ 18 տարեկաններ.

Հովհաննես Անտոնյան՝ 52 կգ, ոսկի, ձգում վարժություն, աշխարհի ռեկորդ:

Նորիկ Կարապետյան՝ 56 կգ, երկու ոսկի, եռամարտ եւ սեղմում պառկած դիրքից:

Երիտասարդներ, 18-23 տարեկաններ.

Զաքար Մխիթարյան՝ 60 կգ, ոսկի, սեղմում պառկած դիրքից:

Ալբերտ Տոնոյան՝ 67,5 կգ, ոսկի, եռամարտ:

Մեծահասակներ, «A» խումբ:

Կամո Բաղդասարյան՝ 52 կգ, ոսկի, ձգում հարթակից, աշխարհի ռեկորդ:

Վիլյամ Սարոյան՝ 75 կգ, ոսկի, սեղմում պառկած դիրքից:

Դավիթ Առաքելյան՝ 90 կգ, բրոնզ, եռամարտ:

Սերգեյ Ալվանյան՝ 90 կգ, ոսկի, ձգում հարթակից:

Նշան Մալխասյան՝ 100 կգ, ոսկի, ձգում հարթակից:

Հրաչ Գուլոյան՝ 100 կգ, բրոնզ, եռամարտ:

Արարատ Լոռեցյան՝ 125 կգ, ոսկի, եռամարտ:

Մեծահասակներ, «B» խումբ.

Արթուր Հակոբյան՝ 100 կգ, երկու ոսկի, եռամարտ (աշխարհի ռեկորդ) եւ ձգում հարթակից:

Հովհաննես Յազիչյան՝ 100 կգ, ոսկի, աշխարհի ռեկորդ, աշխարհի ու Եվրոպայի յոթակի չեմպիոն:

Գեւորգ Դավթյան՝ 110 կգ, ոսկի, սեղմում պառկած դիրքից:

Գագիկ Տոնոյան՝ 110 կգ, ոսկի, եռամարտ, աշխարհի ռեկորդ:

Հայկ Բարսամյան՝ 140 կգ, երկու ոսկի, եռամարտ եւ ձգում հարթակից:

Գագիկ Սարոյան՝ 140 կգ, ոսկի, սեղմում պառկած դիրքից:

Կանայք.

Տաթեւ Մկրտչյան՝ 67,5 կգ, երկու ոսկի, եռամարտ եւ ձգում հարթակից:

Թիմային հաշվարկով Հայաստանի հավաքականը զբաղեցրել է 3-րդ տեղը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք