Դեխնավիի գործով վկա՝ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամին չեն կարողանում բերման ենթարկել

Դեխնավիի գործով վկա՝ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամին չեն կարողանում բերման ենթարկել

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը հանձնաժողովականների աշխատանքը խոչընդոտելու համար մեղադրվող քաղաքացիական ակտիվիստ Հակոբ Դեխնավիի գործով այսօր գործով վկա Հրանտ Վարդանյանը կրկին դատարան չէր ներկայացել: Թեեւ դատարանն ունի նրան բերման ենթարկելու որոշում, բայց արդեն մի քանի նիստ է, ինչ նրան չեն կարողանում բերման ենթարկել: Առաջին անգամ տանը չէր, այս անգամ էլ՝ մարզում էր: Վարդանյանը ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամ է եղել:

Դատական նիստը վկայի բացակայության պատճառով այսօր կրկին հետաձգվեց, իսկ հաջորդ նիստի օրվա ու ժամի մասին դատարանը կողմերին կտեղեկացնի լրացուցիչ:

Հիշեցնենք, որ Հակոբ Դեխնավիին մեղադրանք է առաջադրվել, որ նա, ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 06.12.2015թ. հանրաքվեի օրը Երևան քաղաքի թիվ 4/01 ընտրական տեղամասում գրանցվելով որպես զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչ և ներկա գտնվելով հանրաքվեի ընթացքին, ժամը 17:00-ի սահմաններում բռնություն գործադրելով՝ խոչընդոտել է հանրաքվեի հանձնաժողովի աշխատանքը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք