Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզպետները պետք է հրապարակեն իրենց մարզերում ներդրումների և ստեղծվող աշխատատեղերի թվերը

Դեկտեմբեր 07,2017 18:13

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հերթական հանձնարարությունը տվեց մարզպետներին: Նա ասաց, որ ներկայումս մարզպետների կողմից մշակվում են 2018 թվականի գործունեության ծրագրերը: Ուսումնասիրությունների արդյունքում վերհանվել են այն հիմնական ցուցանիշներն ու ուղղությունները, որոնք պետք է տեղ գտնեն համապատասխան ծրագրերի մեջ:

Ելնելով վերոնշյալից, նա  ասաց. «Հանձնարարում եմ մարզպետներին՝ 20 օրյա ժամկետում մշակել և Տարածքային կառավարման ու զարգացման նախարարություն ներկայացնել յուրաքանչյուր մարզի տարեկան գործունեության ծրագիրը, որում առնվազն պետք է ներառվեն հետևյալ ցուցանիշներն ու ուղղությունները. առաջինը՝ մեկ շնչին բաժին ընկնող համայնքների սեփական եկամուտների աճը 2017 թավականի համեմատ»:

Նա Դավիթ Լոքյանին ասաց, որ պետք է ցուցանիշները ուղղորդեն յուրաքանչյուր մարզին՝ միջին հանրապետական ցուցանիշներից ելնելով:

Ըստ վարչապետի՝ ծրագրում պետք է ներառվեն նաև համայնքների սանիտարական մաքրման և աղաբահանության, ժամանակակից տեխնոլոգիաներով ինտենսիվ այգիներ հիմնելու, գյուղատնտեսությունում հակակարկտային ցանցերի ներդրման, սպանդանոցային կառույցների թվի ու ծրագրերի, տոհմային անասնաբուծական ֆերմաների ստեղծման ծրագրերի, կրթական հաստատությունների կառավարման արդյունավետության բարձրացման և կրթության որակի բարձրացման, գյուղատնտեսական նշանակության հողերի ոռոգելի հատվածի աճի և այլնի վերաբերյալ ցուցանիշներ:

Մարզպետները պետք է հրապարակեն նաեւ իրենց մարզերում ներդրումների և ստեղծվող աշխատատեղերի թվերը, զբոսաշրջության խթանման ու զարգացմանն ուղղված ծրագրեր պետք է ունենան:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031