Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

ՔԿՀ-ներում դիտորդություն իրականացնող խմբի անդամների աշխատանքը խոչընդոտելու դեպքի առթիվ քրեական գործ կհարուցվի. ՀՔԱՎ

Դեկտեմբեր 07,2017 19:03

2017 թ. ապրիլի 2-ի ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում և մարմիններում դիտորդություն իրականացնող խմբի անդամներին կամայականորեն թույլ չեն տվել մուտք գործել «Նուբարաշեն» և «Կենտրոն» ՔԿՀ-ներ:

Դիտորդական խմբի անդամներ Արման Սահակյանն ու Հասմիկ Հարությունյանը քրեակատարողական հիմնարկներ են այցելել քվեարկության ընթացքը դիտարկելու և կալանավորված անձանց տեսակցելու նպատակով: Իմանալով, որ քվեարկության ընթացքը դիտարկելու համար անհրաժեշտ էր նախապես գրանցվել՝ դիտորդները որոշել են իրացնել միայն ՔԿՀ-ներում դիտորդի՝ իրենց իրավասությունը, սակայն դիմադրության են հանդիպել:

«Նուբարաշեն» ՔԿՀ սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ Հայկ Թովմասյանը դիտորդներին արգելել է մուտք գործել ռեժիմային գոտի՝ պատճառաբանելով, որ դեպի այնտեղ տանող ճանապարհն անցնում է ընտրատեղամասի տարածքով, որտեղ ընտրական գործընթացի մասնակից չհանդիսացող անձինք չեն կարող  գտնվել:

Իսկ «Կենտրոն» ՔԿՀ պատասխանատու-հերթապահ Վարդան Աղաբալյանը դիտորդներին ՔԿՀ տարածք արգելել է մուտք գործել՝ պատճառաբանելով, որ ընտրություններով են զբաղված և դիտորդներին ընդունելու ժամանակ չունեն:

Այնինչ՝ ՔԿՀ աշխատակիցները դիտորդների մուտքը խոչընդոտելու որևէ օրինական հիմք չեն ունեցել: Դիտորդներն իրավունք ունեն անարգել մուտք գործելու քրեակատարողական հիմնարկներ և մարմիններ, բացառությամբ այն դեպքերի, երբ քննիչը արգելանք է դրել տեսակցությունների վրա: Ինչն այս դեպքում չի եղել:

Մանրամասները՝  ՀՔԱՎ-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031