Ռուսաստանը կշարունակի ջանքերը ԼՂ կողմերին ընդունելի լուծում գտնելու ուղղությամբ. Լավրով. (Տեսանյութ)

Ռուսաստանը կշարունակի ջանքերը ԼՂ կողմերին ընդունելի լուծում գտնելու ուղղությամբ. Լավրով. (Տեսանյութ)

Ռուսաստանը կշարունակի ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը լուծում գտնելու ուղղությամբ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ Ռուսաստանը կշարունակի ջանքերը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար բոլոր կողմերին ընդունելի լուծում փնտրելու ուղղությամբ»,- ասել է Լավրովը Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստին:

Լավրովը նաև նշել է, որ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ նախագահները բազմիցս քննարկել են կարգավորման սկզբունքները:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք