Մեղադրվում է իր 33-ամյա աղջկա արտաամուսնական կապից ծնված նորածնին խեղդելու մեջ

Մեղադրվում է իր 33-ամյա աղջկա արտաամուսնական կապից ծնված նորածնին խեղդելու մեջ

Տավուշի մարզի Նորաշեն գյուղի բնակչուհի Հրածին Փայտյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ. սեպտեմբերի 27-ի ժամը 02.00-ի սահմաններում Նորաշեն գյուղում գտնվող իրենց առանձնատան պատշգամբում աղջկա` նույն գյուղի բնակչուհի, 1984թ. ծնված Ռադմիլա Փայտյանի արտաամուսնական կապից հղիությունը թաքցնելու եւ նորածին երեխայի անցանկալի լինելու դրդապատճառով, ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով, դիտավորությամբ, պարանոցի աջ եւ ձախ կողմնային երեսներից սեղմելու միջոցով մեխանիկական շնչահեղձության հասցնելով՝ սպանել է Ռադմիլա Փայտյանի 36-38 շաբաթական տարիքում ծնված նորածին երեխային, այնուհետեւ նորածնի դիակը փաթաթել պոլիէթիլենային պարկի մեջ եւ գցել արտաքնոցի փոսը:

Հ. Փայտյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով(«Սպանությունը» ), նա կալանավորված է:

Այս քրեական գործով տուժողի իրավահաջորդ է ճանաչվել Ռադմիլա Փայտյանը:

Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի`սույն քրեական գործով դատաքննությունը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում, դատավոր Զոյա Զաքինյանի նախագահությամբ, նշանակված է դեկտեմբերի 14-ին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք