Ալբերտ Ազարյանը համաձայն չէ ՄՕԿ-ի գործկոմի որոշման հետ

Ալբերտ Ազարյանը համաձայն չէ ՄՕԿ-ի գործկոմի որոշման հետ

Օլիմպիական եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանը անթույլատրելի է համարում ՌԴ օլիմպիական հավաքականին ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցել չթույլատրելու ՄՕԿ-ի գործկոմի որոշումը եւ համարում է, որ Ռուսաստանի մարզիկները պետք է հանդես գան իրենց երկրի դրոշի ներքո:

«Իմ կարծիքով դա անհավանական վճիռ է: Թող մասնակցեն նախապես մանրակրկիտ դոպինգ ստուգում անցնելով: Ամոթալի չէ՞ Ռուսաստանի թիմին թույլատրել մասնակցել օլիմպիական խաղերին՝ նրան ոչ ռուսական համարելով: Պետք է լինի դրոշ եւ պետք է հայտարարվի, որ նրանք ռուսաստանցի մարզիկներ են: Սա օլիմպիական խաղեր է, որ անցկացվում է չորս տարին մեկ անգամ: Ինչպե՞ս կարելի է վիրավորել Ռուսաստանի արժանապատվությունը», – ասել է Ալբերտ Ազարյանը РИА Новости-ին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք