Լրահոս
Օրվա լրահոսը

«Դու իրավունք չունես չգրելու». Սամվել Մուրադյան (Տեսանյութ)

Դեկտեմբեր 08,2017 11:17

«Սա նույնպես պատերազմ է, և այս պատերազմում բանաստեղծը պետք է հաղթող լինի». բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ դասախոս Սամվել Մուրադյանի հորդորն է երիտասարդ գրող Տարոն Գլակին, որի հեղինակած «Գետի ափին» բանաստեղծությունների ժողովածուն, գրականագետի բնորոշմամբ, աչքի է ընկնում  անկեղծ շարադրանքով և մտահոգություններով:

Գիրքը Տարոն Գլակի երկրորդ աշխատությունն է և լույս է տեսել Մշակույթի նախարարության աջակցությամբ: Պարզ, բայց միևնույն ժամանակ ոչ պարզունակ համեմատություններով ու ձևակերպումներով հարուստ բանաստեղծությունների այս գողտրիկ գրքույկը գրականագետը, իր խոսքով՝ որպես փոքրիկ մասնագիտական խորամանկություն, նախ ցույց է տվել իր ուսանողներին, ովքեր միաձայն նկատել են Հայրենիքի հանդեպ անկեղծ սեր և շիտակ գնահատականների առատություն երիտասարդ հեղինակի ստեղծագործություններում:

Շնորհանդեսի ավարտին գրականագետ Սամվել Մուրադյանը հորդորեց Տարոն Գլակին չդադարել ստեղծագործել, շարունակել ուսումնասիրել հայ դասականների ստեղծագործություններն ու պահպանել բանաստեղծական ազնվությունն ու պարզությունը:

Ազգային գրադարանում ժողովածուի վերաբերյալ գնահատականներ հնչեցրին նաև Համահայկական գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը, դրամատուրգ Սամվել Խալաթյանը, «Արմավ» հրատարակչության խմբագիր Արմեն Ավանեսյանը, բանաստեղծուհի Սուսաննա Ղազարյանը և այլք:

Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031