Լրահոս
Օրվա լրահոսը

Ուսանողները սպասում են իրենց պայմանի կատարմանը. «Ա1+»

Դեկտեմբեր 08,2017 16:20

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը համաձայն չէ այն տեսակետին, որ տարկետման սահմանափակումների դեմ ուսանողների պայքարն անարդյունք էր և ԱԺ-ում կայացած կլոր սեղանի ժամանակ ուսանողների գլխի տակ փափուկ բարձ են դրել։

«Այդ կլոր սեղանը պայքարի մի միջոց էր, որը մի այլ պրոցեսի սկիզբ էր։ Մենք լինելով էդ պրոցեսի մեջ ամենաակտիվը, համարեցինք, որ դա էդ պահին ամենաօպտիմալ լուծումն էր»։

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի  նախագիծն ընդունվել է, իսկ նոյեմբերի 29-ին նախագահ Սերժ Սարգսյանն է ստորագրել։Սակայն ուսանողները փոփոխությունների ակնկալիքներ ունեն։ Օրինագծի շուրջ կլոր սեղան ձևաչափով բանակցություններից հետո, հանդիպումներ ունեցան կրթության և գիտության և պաշտպանության նախարարություններում, որտեղ ուսանողները առաջարկ են արել պաշտոնական գերատեսչություններին 22-րդ հոդվածի 5-րդ կետի շուրջ հայտորոշիչների և չափորոշիչների մշակման վերաբերյալ, թե ինչպես են ընտրվելու տարկետում ստացող բացառիկ ուսանողները

«Ո՞նց պետք է իրականացվի, մենք գիտենք որ մարդիկ բացառիկ չեն եղել գնահատականներով, բայց մեծ նվաճումների են հասել, ո՞վ պետք է հետևի էդ չափանիշներին և հայտանիշներին, դա շատ մշուշոտ է։ Հանձնաժողովը, ովքեր պետք է հետևեն ուսանողներին և տեսնեն՝ ով է արժանի և ով՝ ոչ, դա պետք է փոփոխվող լինի, ամեն մասնագիտության համար պետք է լինի տվյալ մասնագետով հարցազրույց, որպեսզի կոռուպցիոն ռիսկեր չառաջանան։ Սա մեր առաջարկն է եղել, առաջարկը ընդունվել է»։

Դավիթ Պետրոսյանը փաստում է, որ դասադուլը պարզապես միջոց էր իրենց ձայնը բարձրաձայնելու համար։

«Մենք մեր առաջ դրել էինք մի քանի խնդիր, առաջինը հանրային քննարկում խթանելն էր կոնկրետ օրենքի հոդվածի հետ կապված, որը խիստ սահմանափակելու էր տարկետումը, հանրային քննարկումը կարող եմ ասել, որ ստացվեց: Մյուս նպատակն էր՝ պահպանել տարկետման ներկայիս կարգը՝ առանց կոռուպցիոն ռիսկերի: Դա ցավոք մեզ մոտ դեռևս չի ստացվել»։

 

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031