Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ ցանկանում՝ Հակոբ Հակոբյանի գլուխը կտրեն, բայց իր ասածը ցինիզմի աստիճանով հիշեցնում է Մարիա Անտուանետայի ցինիզմը»

Դեկտեմբեր 08,2017 20:30

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանի աղմկահարույց տեսակետներն աղքատության ֆոնին թանկացումների վերաբերյալ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ համակարգող Դանիել Իոաննիսյանը համարում է ցինիզմի արտահայտություն:

«Ինձ հիշեցնում է Մարիա Անտուանետայի հայտնի հայտարարությունը, երբ իրեն ֆրանսիական մեծ հեղափոխությունից առաջ ասում էին, որ մարդիկ հաց չունեն ուտելու, ասում էր՝ հաց չունեն, թող խմորեղեն ուտեն: Մարիա Անտուանետայի կյանքն ավարտվեց նրանով, որ գլուխը կտրեցին, չեմ ցանկանում, որ Հակոբ Հակոբյանի գլուխը կտրեն, բայց իր ասածը  ցինիզմի աստիճանով հիշեցնում է Մարիա Անտուանետայի ցինիզմը: Թող  մի քանի անգամ մտածի, հետո նոր նման հիմարություններ ասի»,- ասաց Դանիել Իոաննիսյանը:

Նրա խոսքով, սոցիալապես անապահով խավի համար թանկացումները չեն կարող շոշափելի չլինեն. «Մարդիկ, որ մտնում են խանութ ու ասում են 300 գրամ պանիր տվեք, որովհետեւ եթե հիսուն գրամ ավելի կտրեք, գումար չունեմ, այդ մարդկանց համար շատ շոշափելի են թանկացումները, ավելի ապահով խավն է, որ այդքան չի զգում թանկացումները»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031