Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ն հուշագիր է ստորագրել Չինաստանի կոմկուսի հետ

Դեկտեմբեր 08,2017 21:55

Դեկտեմբերի  8-ին կայացած ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ի թիվս այլ հարցերի, տեղեկացրեց, որ վերջերս մասնակցել են Չինաստանի կոմկուսի կազմակերպված համաժողովին, ստորագրել միջկուսակցական հուշագիր:

ՀՀԿ-ն է ստորագրել հուշագիր Չինաստանի Կոմունիստական կուսակցության հետ, ինչը ՀՀԿ մամուլի խոսնակը շատ է կարեւորում` հաշվի առնելով  աշխարհաքաղաքական զարգացումները, ինչպես նաեւ այն, որ 200-ից ավելի կուսակցություններից միայն 30-ի հետ է ստորագրվել նման հուշագիր: ՀՀԿ-ն էլ եղել է այդ երեսունի մեջ:

«ԱՊՀ-անդամ երկրներից միայն ՀՀԿ-ն է նման հուշագիր ստորագրել»,-ասաց նա:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031