Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրապետականների շաբաթը. «բարեգործ» Միհրան Պողոսյանն ու «չարագործ» Հակոբ Հակոբյանը. Սուրեն Սարգսյանի անդրադարձը (Տեսանյութ)

Դեկտեմբեր 09,2017 14:57

Ազգային Ժողովի հանրապետական պատգամավոր Հակոբ Հակոբյանի հչեցրած մտքերը թանկացումների, սոցիալապես անապահով քաղաքացիների, իրենց ամանորյա առևտրի վերաբերյալ շաբաթվա ավարտին դարձան ամենաքննարկվողն ու ամենաքննադատվողը: Այս տեսանկյունից, քաղաքական անցնող շաբաթը կարող ենք համարել հանրապետականներինը:

Օրեր առաջ էլ լրատվամիջոցների և սոցիալական ցանցերի ուշադրությունը գրավեց մեկ այլ հայտնի հանրապետական Միհրան Պողոսյանը կամ ինչպես ասում են ԴԱՀԿ-ի Միհրանը, որը երկար տարիներ պաշտոններ զբաղեցնելուց հետո, ներկայացված հայտարարագրերի համաձայն, շուրջ 800 միլիոն ԱՄՆ դոլարի կարողություն ունի, բարեգործական նոր կենտրոն է բացել:

Ավան համայնքում գտնվող այդ կենտրոնը, ինչպես բացման օրը հայտարարեց նախկին պաշտոնյան, աջակցելու է մինչև 14 տարեկան առողջական խնդիրներ ունեցող երեխաներին:

Անցնող շաբաթվա անցուդարձը՝  «Մերոնք»-ի դիտակետում:

Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031